Հեմինգուեյից մինչև Դովլաթով. հայտնի գրողների սիրելի գրքերը
Դիտումներ՝ *
19:30 2022-01-15

Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչ էր կարդում Սերգեյ Դովլաթովն իր ազատ ժամանակ, և որ հեղինակին էր պաշտում Էռնեստ Հեմինգուեյը կամ ում ստեղծագործությունն է միշտ դրված եղել Սթիվեն Քինգի աշխատասեղանին: Հայտնի գրողները, ինչպես և մենք՝ գրքեր էին գնում, ոգեշնչվում դրանցով, հետո մեկ անգամ չէ, որ վերընթերցում էին դրանք։

Դրանք ազդել են գրչի վարպետների ոճի, սյուժեների և մատուցման առանձնահատկությունների վրա։ Իսկ ոմանք նույնիսկ իրենց ստեղծագործություններում հղումներ են արել կուլտային վեպերին, պատմվածքներին և վիպակներին: Մասամբ այս ստեղծագործությունների շնորհիվ գրողները հայտնվեցին համաշխարհային գրականության ասպարեզում։

Եթե ​​վաղուց չեք համալրել ձեր գրադարակը, ապա այժմ ժամանակն է: Նեկայացնում ենք հայտնի դրամատուրգների սիրելի գրքերի ընտրանին, որոնք պետք է կարդան բոլորը։

Էռնեստ Հեմինգուեյ

1935 թվականին Հեմինգուեյը Esquire ամսագրին պատմեց 17 գրքի մասին, որոնք կցանկանար կարդալ այնպես, կարծես դա առաջին անգամն էր: Դրանք այնքան կարևոր էին նրա համար, որ նա կնախընտրեր դրանք կարդալ, քան տարեկան մեկ միլիոն դոլար ստանալ:

Ի դեպ, Հեմինգուեյը Լև Տոլստոյին համարել է իր ամենամեծ գրական կուռքը։ Իսկ իր «Պատերազմ և խաղաղություն» վեպի մասին նա մի անգամ ասել է. «Ես չգիտեմ մեկին, ով ավելի լավ կգրեր պատերազմի մասին, քան Տոլստոյը։ Ես սիրում եմ «Պատերազմ և խաղաղությունը», ես սիրում եմ այն՝ ​​պատերազմի և մարդկանց իր զարմանալի, սրտանց և ճշմարտացի նկարագրությունների համար»:

Ինչ կարդալ

Լև Տոլստոյ – «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա»

Թոմաս Ման – «Բուդենբրոկներ»

Էմիլի Բրոնտե – «Մոլեգին հողմերի դարավանդ»

Գուստավ Ֆլոբեր – «Մադամ Բովարի»

Իվան Տուրգենև – «Որսորդի հիշատակարանը»

Ֆեոդոր Դոստոևսկի – «Կարամազով եղբայրներ»

Մարկ Տվեն – «Հեքլբերի Ֆիննի արկածները»

Շերվուդ Անդերսոն – «Ուայնսբուրգ, Օհայո»

Ստենդալ – «Պարմի մենաստանը»

Ջեյմս Ջոյս – «Դուբլինցիները»

Ուիլյամ Յեյթս – «Ինքնակենսագրություն»

Ալեքսանդր Դյումա – «Մարգո թագուհին»

Գի դե Մոպասան – «Տելյեի տունը»

Ստենդալ – «Կարմիրն ու սևը»

Վլադիմիր Նաբոկով

Հայտնի «Լոլիտայի» հեղինակի սիրելի գրքերի ցանկը հայտնի է 1950-ական թվականներից, երբ Վլադիմիր Նաբոկովը հարցազրույց տվեց ամերիկյան հեռուստաալիքին։ Նա միայն չորս ստեղծագործություն նշեց, որոնք համարում էր մեծ գրականություն:

Ինչ կարդալ

Ֆրանց Կաֆկա – «Կերպարանափոխություն»

Ջեյմս Ջոյս – «Ուլիսեսը»

Անդրեյ Բել – «Պետերբուրգ»

Մարսել Պրուստ – «Կորուսյալ ժամանակը փնտրելիս»

Ռեյ Բրեդբերի

Բայց Ռեյ Բրեդբերին գրականության աշխարհում իր սիրելիների մասին խոսեց միայն 2003 թվականին, երբ արդեն 83 տարեկան էր։ Պարզվում է, որ առանց ամերիկացի գրող Էդգար Ռայս Բերոուզի՝ «Խատուտիկի գինի»-ն, «Մնաս բարով ամառ»-ը և Բրեդբերիի մյուս ստեղծագործությունները հավանաբար չէին լինի։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ «Մարսի տիրակալները» վեպն իրեն ոգեշնչել է գրել իր սեփականը։ «Ես դրանից հետո սկսեցի գրել և այդ ժամանակվանից շարունակել եմ այդ գործընթացը՝ շնորհիվ պարոն Բերոուզի», – ասել է նա: Նրա սիրելի գրքերի ցանկում են Լորեն Էյսլիի «Բերնարդ Շոուի էսսեների հավաքածուն» և Հերման Մելվիլի՝ «Մոբի Դիքը»։ Առաջինի մասին նա մի անգամ ասել է. «Այս էսսեները պարունակում են մարդկության ողջ ինտելեկտը վերջին հարյուր տարվա ընթացքում, և գուցե ավելին»:

Ինչ կարդալ

Էդգար Ռայս Բերոուզ – «Մարսի տիրակալները»

Լորեն Էյսլի – «Բերնարդ Շոուի էսսեների հավաքածուն»

Հերման Մելվիլ – «Մոբի Դիքը»

Սերգեյ Դովլաթով

Սերգեյ Դովլաթովը բազմիցս ասել է, որ Անտոն Պավլովիչ Չեխովի գրականությունը մեծ ազդեցություն է ունեցել իր վրա և օգնել է ձևավորել իր ոճը։ Չեխովի պատմվածքներն ու վեպերը Դովլաթովի համար շատ առումներով ուսուցանող դարձան, և նա ինքն էր ջանում «ձեռագրով» նմանվել իր կուռքին։ Նրան դուր էր գալիս, որ Չեխովի ստեղծագործություններում չկար ուսմունք ու դատապարտում, և հիմնական շեշտը միշտ դրված էր իրականության և դրանում ներկա մարդկանց նկարագրության վրա։

Ինչ կարդալ

Անտոն Չեխով – «Երեք քույրեր», «Բալենու այգի», «Քեռի Վանյա», «Հաղարջ», «Պատյանով մարդը», «Հաստլիկն ու նիհարը», «Տղաներ», «Ուզում եմ քնել», «Շնիկով տիկինը»:

Սթիվեն Քինգ

DUNDALK, MD – NOVEMBER 11: Stephen King promotes “Under The Dome” at the North Point Boulevard Walmart on November 11, 2009 in Dundalk, Maryland. (Photo by Larry French/Getty Images)

Սթիվեն Քինգի սիրելի գրքերից է Ուիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը»։ Փիլիսոփայական առակը, որը կոչվում է նախապաշարմունքային վեպ այն մասին, թե ինչ կարող է պատահել երեխայի հոգու հետ, ով հայտնվում է ամայի կղզում և մոռանում սիրո և ողորմության մասին, այնքան է տպավորել Քինգին, որ նա բազմիցս խոստովանել է, որ կցանկանար գրել այն: Բայց սա դեռ ամենը չէ: «Սրտերն Ատլանդիատայում» ժողովածուում նա հղումներ է անում Գոլդինգի ստեղծագործություններին։

Ինչ կարդալ

Ուիլյամ Գոլդինգի – «Ճանճերի տերը»

Մարկ Տվեն – «Հեքլբերի Ֆիննի արկածները»

Սալման Ռուշդի – «Սատանայական բանաստեղծություններ»

Չարլզ Դիքենս – «Սառը տունը»

Քորմաք Մաքքարթի – «Արյան միջօրեական»