Միֆեր ինտրովերտների մասին
Դիտումներ՝ *
11:14 2022-01-15

Ինտրովերտները չեն սիրում մարդկանց

Ընդհակառակը՝ ինտրովերտները գնահատում են այն մարդկանց, ովքեր իրենց կողքին են։ Նրանք կարող են իրենց մտերիմ մարդկանց հաշվել մատների վրա։ Եթե Ձեզ բախտ է վիճակվել ինտրովերտ մարդու ընկեր լինել, ապա նա Ձեզ ամբողջ կյանքում հավատարիմ կլինի։ Հենց որ Դուք նրա հարգանքին արժանանաք, այդ պահից նա միշտ Ձեր մեջքին կանգնած կլինի։

Ինտրովերտները չեն խոսում

Դա այդպես չէ։ Պարզապես եթե նրանք ասելու բան չունեն, չեն արտահայտվում։ Նրանք չեն սիրում դատարկ խոսակցություններ։ Եթե ինտրովերտների հետ խոսեք այն թեմաներից, որոնք նրանց հետաքրքրում են, ապա նրանց կանգնեցնելն անհնար է։

Ինտրովերտերն ամաչկոտ են

Ամաչկոտությունը չխոսելու հետ այնքան էլ կապ չունի։ Պարտադիր չէ, որ ինտրովերտները մարդկանցից վախենան։ Բայց շփվելու համար պատճառ է պետք։ Նրանք ուղղակի շփվելու համար չեն շփվում։

Ինտրովերտները կոպիտ են

Ինտրովերտներն անիմաստ բարեհամբույր լինելու պատճառ չեն տեսնում։ Նրանք ցանկանում են, որ բոլորը բնական և անկեղծ լինեն։ Ցավոք, դա նրանց շրջապատող մարդկանց մեծամասնության դեպքում չի ստացվում, այդ իսկ պատճառով ինտրովերտներին դժվար է իրենց շրջապատող մարդկանց հարմարվել։

Ինտրովերտները չեն սիրում հասարակության մեջ հայտնվել

Անհեթեթություն։ Ինտրովերտները չեն սիրում երկար ժամանակ դրսում լինել։ Նրանք շատ արագ յուրացնում են նոր ինֆորմացիան, այդ իսկ պատճառով նրանք դրսում շատ ժամանակ անցկացնելու կարիք չունեն։ Նրանք պատրաստ են տուն գնալ, որպեսզի նոր ուժեր հավաքեն և ստացած տպավորությունները «մարսեն»։

Ինտրովերտները միշտ ցանկանում են մենակ մնալ

Ինտրովերտներն իրենց մտքերի հետ հարմարավետ են զգում։ Նրանք շատ են սիրում խորհել։ Նրանք երազում են։ Ինտրովերտներին դուր է գալիս, որ կան առաջադրանքներ, որոնք կարող են կատարել, խնդիրներ, որոնք կարող են լուծել։ Սակայն նրանք իսկապես կարող են իրենց միայնակ զգալ, եթե չկա այնպիսի մարդ, ում հետ կարող են իրենց ձեռքբերումների մասին խոսել։

Ինտրովերտները տարօրինակ են

Ինտրովերտների մեծամասնությունը վառ անհատականություն է։ Նրանք ամբոխի հետևից չեն շարժվում, այլ ցանկանում են, որպեսզի իրենց անսովոր ապրելակերպի համար գնահատված լինեն։ Ինտրովերտներն իրենց գլխով են մտածում և հիմնականում մարտահրավեր են նետում այն ամենին, ինչը նորմա է համարվում։ Նրանք որոշումներ չեն ընդունում լոկ այն պատճառով, որ այդպես ավելի մոդայիկ է։

Ինտրովերտները չեն սիրում զվարճանալ և հանգստանալ

Որպես կանոն, ինտրովերտները հանգստանում են տանը կամ բնության գրկում, այլ ոչ թե աղմկոտ վայրերում։ Նրանք սուր զգացողությունների և ադրենալին ձեռք բերելու սիրահար չեն։ Եթե հանկարծ չափից դուրս աղմուկ կամ խոսակցություններ են լսում, առանձնանում են։ Ինտրովերտի ուղեղը նեյրոտրանսմիտերի նկատմամբ չափազանց զգայուն է։

Ինտրովերտները կարող են «ուղղվել» և էքստրավերտներ դառնալ

Աշխարհն առանց ինտրովերտների կլիներ այնպիսի աշխարհ, որտեղ գիտնականները, երաժիշտները, նկարիչները, պոետները, կինոգործիչները, բժիշկները, մաթեմատիկոսները, գրողները և հոգեբանները քիչ կլինեին։ Ինտրովերտները չեն կարող «ուղղվել», և նրանք հարգանքի են արժանի իրենց բնածին խառնվածքի և մարդկությանն օգուտ բերելու շնորհիվ։

blognews.am