«Ոչինչ կնոջն ավելի գեղեցիկ չի դարձնում, քան հավատը, որ ինքը գեղեցիկ է». ինչ էր ասում Սոֆի Լորենը գեղեցկության, տղամարդկանց և սիրո մասին
Դիտումներ՝ *
20:46 2022-01-12

Իտալացի հայտնի դերսանուհին իր մեջ միավորում է գեղեցկությունը, տաղանդը, խարիզման և իմաստությունը։ Եվ անգամ լինելով բավականին մեծ տարիքի (արդեն 85 տարեկան է), միևնույն է, նա չի հրաժարվում դեկոլտեով իր ավանդական կերպարից։ Այս կնոջից շատ բան կա սովորելու։ Այսպես՝ Սոֆի Լորենի Լավագույն մտքերը։

1. Ոչինչ կնոջն ավելի գեղեցիկ չի դարձնում, քան հավատը, որ ինքը գեղեցիկ է։

2. Ինքնակարգապահությունը կյանքի շատ ոլորտներում հաջողության բանալին է։ Բարդ է անկրկնելի դառնալը, եթե դուք ծույլ եք։

3. Հագուստն անձին բացահայտելու ամենահասարակ միջոցն է։

4. Համարվում է, որ երեսի թերությունները պետք է թաքցնել։ Բայց ի՞նչ է թերությունը։ Շատ դեպքերում անսովոր գծերն ավելի լավ է ընդգծել և ոչ թե թաքցնել։

5. Գեղեցկությունը ինքնազգացում է, և այն արտացոլվում է քո աչքերում։ Դա ֆիզիկական երևույթ չէ։

6. Յուրաքանչյուր կին նստում է իր զարդասեղանի մոտ, վերածվում նկարչի և սուզվում արվեստի աշխարհում։ Ավելի ճիշտ` նա հնարավորություն է ստանում։

7. Ինչով էլ ես զբաղվեմ, ես այդ ամենն անում են համբերատարությամբ, նպատակասլացությամբ և հաճույքով։

8. Իրական կինը գիտակցում է, թե որքան բախտավոր է, որ կին է ծնվել։

9. Խելացի կանանց տղամարդիկ նշում են, գեղեցիկներին՝ աչքերով գրավում են և միայն հմայիչներին չեն մոռանում։

10. Ֆիզիկական վարժությունները քեզ ավելի նուրբ են դարձնում։ Երբ դու կանոնավwր կերպով վարժությունnերի համալիր ես անում, ապա դու ավելի հպարտ և սահուն ես քայլում, ասես ողջ փողոցը քոնն է։

blognews.am