10 հետաքրքիր փաստ Նիկոլա Տեսլայի մասին
Դիտումներ՝ *
13:49 2022-02-24

1. Նիկոլա Տեսլան օրական քնում էր մոտ 2 ժամ: Համենայն դեպս, հենց ինքն էր այդպես պնդում, սակայն այդ փաստի ոչ մի ապացույց չկա:

2. Մինչև ԱՄՆ-ում «Չոր օրենքի» կիրառումը Տեսլան ամեն օր վիսկի էր խմում:

3. Տեսլան երբեք ամուսնացած չի եղել, քանի որ գտնում էր, որ ամուսնական կյանքը կխանգարի իր գիտական գործունեությանը:

4. Տեսլան հաճախ է բարձրագոչ հայտարարություններ արել. մասնավորապես, նա պնդում էր, որ աշխատում է ինչ-որ «Մահվան ճառագայթի» վրա, կամ, որ ինքը ռադիոազդանշան է ստացել Մարսից: Ամենայն հավանականությամբ, Տեսլան այդպես զվարճանում էր, կամ ուղղակի դրանով ուշադրություն էր գրավում իր նկատմամբ:

5. Նիկոլա Տեսլան միշտ ավելի շատ էր ծախսում, քան վաստակում էր և միշտ խրված էր լինում պարտքերի մեջ:

6. Տեսլան երբեք սեփական բնակարան չի ունեցել: Ամբողջ կյանքի ընթացքում նա ապրել է կամ լաբորատորիայում, կամ հյուրանոցում:

7. Նիկոլա Տեսլան խուճապային վախ էր զգում միկրոբներից: Նա անընդհատ օճառով լվանում էր ձեռքերը, իսկ հյուրանոցներում պահանջում էր օրական երկու տասնյակից ավելի սրբիչ: Բացի այդ, նա երբեք չէր դիպչում ոչ մի մարդու:

8. Տեսլան ծնելիության նկատմամբ վերահսկողության կողմնակից էր:

9. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնային հովտում կանգնեցված է Նիկոլա Տեսլայի հուշարձանը:

10. Միանգամայն հնարավոր է, որ ռադիոն հայտնագործել է Տեսլան, բայց չի պատենտավորել իր գյուտը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am