Տորթ «Սպարտակ»
Դիտումներ՝ *
13:46 2022-02-28

Բաղադրիչներ

Խմորի համար՝

1. Ձու – 3 հատ

2. Ալյուր – 130 գ

3. Շաքարավազ – 100 գ

4. Մեղր – 2 ճ/գ

5. Աղ – 1 պտղունց

6. Փխրեցուցիչ – 2 թ/գ

7. Կակաո – 20 գ

8. Վանիլին – 0.5 տուփ

Կրեմի համար՝

1. Կարագ – 150 գ

2. Եփած խտացրած կաթ – 350 գ

Զարդարելու համար՝

1. Մուգ շոկոլադ – 50 գ

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ ձվին ավելացնել 1 պտղունց աղ: Լցնել շաքարավազը և վանիլինը, լավ հարել մոտ 5-7 րոպե: Ավելացնել մեղրը, նորից հարել:

2. Առանձին թասի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը և մաղած կակաոն:

3. Ալրային և ձվային զանգվածները խառնել: Պետք է ստացվի չափավոր պինդ թթվասերի խտության խմոր:

4. 34×34 կաղապարը պատել յուղաթղթով, լցնել խմորը, հարթեցնել:

5. Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:

6. Խմորի շերտը սառեցնել, պերգամենտը հեռացնել, բաժանել հավասար 4 մասի, եզրերը կտրել (դրանք պետք են լինելու զարդարելու համար):

7. Փափուկ կարագը հարել 1-2 րոպե: Աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը՝ շարունակելով հարելը:

8. Յուրաքանչյուր շերտը լավ պատել կրեմով և իրար վրա շարելով՝ հավաքել տորթը: Տորթի արտաքին շերտին և կողքերին նույնպես կրեմ քսել:

9. Շերտերից հեռացված եզրերը մանրացնել թասի մեջ, ավելացնել քերած շոկոլադ, խառնել և դրանով պատել տորթը: Ամբողջ գիշեր տորթը պահել սառնարանում, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am