Խաղային նոթբուք գտնելը դժվար գործ է, հետևաբար ընտրությոանը պետք է լուրջ վերաբերվել՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները:
terrnews-ն առաձնացրել է 2022 թվականի լավագույն 4 խաղային նոթբունքերը։
Alienware X14
Alienware X-Series նոթբուքներն ունեն գերազանց որակ՝ բարակ են և հզոր: 14 դյույմանոց նոթբուքներից ամենաբարակն են, ներառյալ Razer Blade 14-ը, ROG Zephyrus G14-ը և Predator Triton 300 SE-ն:
0.57 դյույմ հաստության դեպքում նոթբուքը թույլ չի տալիս HDMI պորտը տեղադրել իր պրոֆիլի վրա, հետևաբար դրանք հետևի մասում են տեղադրված:
Lenovo Legion 5 Pro
Lenovo Legion 5 Pro-ն կատարյալ ընտրություն է նրանց համար, որոնք գնահատում են կատարողականությունը: Կորպուսի հարմար հաստությամբ և գերազանց սառեցմամբ՝ այն գերազանցում է իր քաշը խաղային կատարողականությամբ:
Մոդելի վրա բացակայում է Legion-ի մեծ պատկերանշանը: Բացի այդ, էկրանի թարմացման արագությունը 165 Հց-ից հասել է 240 Հց-ի: Սա այն դարձնում է առաջին 16 դյույմանոց խաղային նոթբուքը 2560×1600 լուծաչափով: Legion 5 Pro-ն ստեղնաշարի վրա ունի նաև RGB լուսավորություն:
Asus ROG Zephyrus Duo 16
Asus-ը մի շարք բարելավումներ է կատարել ROG Zephyrus Duo 16-ում՝ սկսած բաղադրիչներից՝ RTX 3080 Ti և Ryzen 9 6980HX-ից: Բացի այս չիպից, Asus-ը հեղուկ մետաղ է օգտագործում՝ որպես սառեցնող մածուկ։ Այս թարմացումը իսկապես կարևոր է ցուցադրման նոր պարամետրերի շնորհիվ: Տարբերակներից մեկը կոչվում է Dual Spec Panel: Սա նշանակում է, որ էկրանը կարող է աշխատել 4K 120 Հց կամ 1080p 240 Հց հաճախականությամբ՝ կախված նրանից, թե ինչպիսի խաղ եք ընտրում: Asus-ն ունի էկրանի երկրորդ տարբերակ, որն օգտագործում է QHD մինի LED էկրան՝ HDR1000 աջակցությամբ:
Asus ROG Flow Z13
ROG Flow Z13-ը, ըստ էության, խաղային պլանշետ է՝ անջատվող ստեղնաշարով և տակդիրով: Եվ այնուամենայնիվ այն կարող է աշխատել Core i9-12900H և RTX 3050 Ti պրոցեսորների հետ: Ունի ընդամենը 0.47 դյույմ հաստություն։