19 հետաքրքիր փաստեր Չինաստանի մասին
Դիտումներ՝ *
11:17 2022-02-11

1. Չինաստանն աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է: Չինաստանի տարածքում ապրում է մոտ 1.5 մլրդ մարդ:

2. Աշխարհում ամենամեծաքանակ բանակը Չինաստանինն է:

3. Հենց այս երկիրն է աշխարհում ածուխի ամենախոշոր ներմուծողը և ոսկու ամենամեծ արտադրողը:

4. Չինաստանի տարածքում աճում է բամբուկի ավելի քան 500 տեսակ:

5. Չինացիները հիմնականում ամուսնանում են նրա հետ, ում ընտրում է արհմիությունը:

6. Պեկինի կայսերական ամրոցը բաղկացած է ուղիղ 9999 սենյակներից:

7. Չինացիները հայտնագործել են հայելին, ճենապակին, մետաքսը, թուղթը, վառոդը, հովանոցը, կողմնացույցը և շատ այլ բաներ, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհը:

8. Գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ հին Չինաստանում կաշվից գնդակով մի խաղ են խաղացել, որը հիշեցնում է ֆուտբոլը:

9. Ավանդական բադը՝ պեկինյան ձևով, պատրաստվում է 2 օրում:

10. Չինաստանում սննդի մեջ օգտագործում են շան և կատվի միս:

11. Չինական ամենատարածված աղանդերներից մեկը կրիայի մսից պատրաստված քաղցր ապուրն է:

12. Համի ուժեղացուցիչը (նատրիումի գլուտամատ) վաճառվում է խանութներում՝ աղի և պղպեղի հետ: Այն ավելացնում են պրակտիկորեն յուրաքանչյուր կերակուրի մեջ:

13. Չինաստանում պաշտոնապես արգելափակված են բոլոր արևմտյան սոցիալական ցանցերը:

14. Չինական սուպերմարկետներում կարելի է գնել կենդանի կրիա կամ գորտ, որոնց սպանում և մաշկազերծում են գնորդի աչքի առաջ:

15. Չինացիները մինչև 5 տարեկան երեխաներին համարում են սուրբ, որոնց կարելի է բացարձակապես ամեն ինչ:

16. Չինաստանի բնակիչները խոսում են չինարենի 7 դիալեկտներով, և դրանք իրարից այնքան են տարբերվում, որ երկրի հյուսիսի և հարավի ապրողներն իրար չեն հասկանում:

17. Չինաստանի խանութներում քիչ չեն այնպիսի մթերքները, որոնք կարող են զարմացնել արևմտյան երկրներից ժամանակ զբոսաշրջիկներին: Օրինակ՝ քաղցր ապխտած երշիկ, անանուխի համով արևածաղիկ, կոնֆետներ՝ պատրաստված մսից, տարբեր գույների հաց և այլն:

18. Չինացիները սննդի մեջ կաթնամթերք չեն օգտագործում:

19. Չինաստանում տարեկան կտրվում է մի քանի տասնյակ միլիոն ծառ՝ 80 մլրդ սննդի փայտիկներ պատրաստելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am