Ինչո՞ւ է անհրաժեշտ շամպունի մեջ շաքարավազ ավելացնել
Դիտումներ՝ *
15:31 2022-01-27

Քչերը գիտեն, որ մազերին ծավալ ու փայլ հաղորդելու համար պետք չէ գնալ թանկարժեք պրոցեդուրաների: Յուրաքանչյուրի խոհանոցում կա մի բան, որն ունակ է վարսերի արտաքին տեսքին նոր շքեղություն հաղորդել:

«Со Вкусом» կայքը պատմում է, թե ինչու է պետք շամպունի մեջ շաքարավազ ավելացնել: Յուրաքանչյուր աղջիկ երազում է շքեղ վարսեր ունենալ, բայց բոլորը չեն, որ հիշում են այն մասին, որ առողջ գլխամաշկն է հարուստ վարսեր ունենալու երաշխիքը: Հենց գլխամաշկի կանոնավոր խնամքն է նպաստում մազերի լավ աճին:

Գոյություն ունի գլխամաշկի համար սկրաբի հեշտ եղանակ, առանց առանձնահատուկ ծախսերի: Կարևորը խոհանոցում շաքարավազ ունենալն է:

Նախ անհրաժեշտ է շամպունը քսել մազերի ողջ երկայնքով ու փրփրեցնել այն: Ապա պետք է քսել հրաշք միջոցը: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 1 թեյի գդալ շաքարավազ և մի քիչ շամպուն: Խառնել ու քսել մազարմատներին՝ մերսելով գլխամաշկը: Այնուհետև պետք է հանգամանորեն լվանալ մազերը:

Պետք չէ անհանգստանալ. Շաքարով մերսումից հետո մազերը կպչուն չեն դառնում: Գլխավորը շատ ջրով մազերը լավ լվանալն է:

Այս միջոցի անգամ առաջին օգտագործումից հետո մազերը դառնում են անհավանականորեն ենթարկվող ու փարթամ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը