Փարիզյան տաք շոկոլադ
Դիտումներ՝ *
14:51 2021-10-30

Մոնմարտրի ստորոտում նստել ինչ-որ սրճարանում, բռնել սիրելիի ձեռքը և վայելել տաք շոկոլադ. սա, իհարկե, երազանք է: Իսկ նախքան երազանքն իրականություն դարձնելն առաջարկում ենք տանը պատրաստել փարիզյան տաք շոկոլադ:

 

Բաղադրիչներ

1. Մուգ շոկոլադ (70%) – 70 գ
2. Կաթ – 160 մլ
3. Շագանակագույն շաքարավազ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Շոկոլադը մանրացնել:

2. Կաթը լցնել սոտեյնիկի մեջ՝ նախապես այն սառը ջրով թրջելուց հետո: Տաքացնել միջին կրակի վրա: Երբ կաթն արդեն տաք լինի, ավելացնել շոկոլադը և սկսել խառնել: Պատրաստել, մինչև շոկոլադը լիովին հալվի:

3. Ավելացնել շաքարավազ, գրեթե հասցնել եռման և մատուցել:

Անի Գաբուզյան

168.am