19 հետաքրքիր փաստեր Ռուսաստանի մասին
Դիտումներ՝ *
12:31 2022-01-21

1. Ռուսաստանն աշխարհի ամենամեծ երկիրն է:

2. Աշխարհի ամենախորը լիճը՝ Բայկալը, գտնվում է Ռուսաստանում:

3. Մոլորակի ամենահին լեռները՝ Ուրալյան լեռները, նույնպես գտնվում են Ռուսաստանում:

4. Ալթայում է գտնվում ավելի քան 800 սառցադաշտ:

5. Ռուսաստանի և ԱՄՆ-ի սահմանները հյուսիսում բաժանում է ընդամենը 4 կմ տարածություն:

6. Աշխարհում ամենախորը մետրոն գտնվում է Սանկտ Պետերբուրգում:

7. Սանկտ Պետերբուրգում 3 անգամ ավելի շատ կամուրջներ կան, քան Վենետիկում:

8. Աշխարհում ամենահին միջնադարյան բերդը մոսկովյալ Կրեմլն է:

9. Ռուսաստանը սահմանակից է 16 երկրների հետ:

10. Ռուսաստանում կանայք ընտրելու իրավունք ստացել են ավելի շուտ, քան ԱՄՆ-ում:

11. Մոսկվայի մետրոյում կա գրեթե 10 հազար գնացք:

12. Էրմիտաժում կա արվեստի մոտ 3 մլն ստեղծագործություն:

13. Սուշին Ռուսաստանում ավելի պոպուլյար է, քան Ճապոնիայում:

14. Մինչև հեղափոխությունը Ռուսաստանում հրազենն ազատ վաճառքում է եղել:

15. Չելյաբինսկի զինանշանի վրա պատկերված է ուխտ:

16. Սիբիրյան տայգան աշխարհի ամենամեծ անտառային զանգվածն է:

17. Ռուսաստանը և Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև հիմա դեռ հաշտության պայմանագիր չեն ստորագրել:

18. Ռուսաստանի ամենահին քաղաքը Դերբենտն է, որը գտնվում է Դաղստանում:

19. Ռուսաստանի տարածքի մոտ 45 տոկոսը գտնվում է բևեռային շրջանից այն կողմ: Ռուսաստանի աշխարհագրական կենտրոնը Վիվի լիճն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am