5 «սուպերմթերք» իմունային համակարգի ամրապնդման համար
Դիտումներ՝ *
19:01 2022-01-07

Որոշ «սուպերմթերքները» կօգնեն ամրապնդել իմունային համակարգը, ինչպես նաեւ օրգանիզմին թույլ կտան ավելի հեշտ տանել հիվանդությունները եւ ավելի արագ ապաքինվել, հայտնում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը:

Ցիտրուսայիններ

Ցիտրուսային մրգերը կարող են ակտիվ պահել իմունային համակարգը եւ օգնել պայքարել վարակների դեմ:

Բրոկոլի

Բրոկոլին հարուստ է A, C, E վիտամիններով, ինչպես նաեւ` բջջանյութով, հակաօքսիդանտներով։ Այդ բոլոր նյութերն անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն գործունեության համար։

Սխտոր

Սխտորը մեծ քանակությամբ ծծմբային միացություններ է պարունակում։ Այն կարող է օգնել նվազեցնել մրսածության վտանգը կամ թեթեւացնել դրա ընթացքը:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը հակաբորբոքային հատկություն ունի, իսկ կոճապղպեղի թեյը կարող է օգնել թեթեւացնել կոկորդի ցավը:

Հավի միս

Հավի միսը վիտամին B6-ի աղբյուր է: Այն նաեւ սպիտակուցի հակաբորբոքային աղբյուր է համարվում, որն օգնում է օրգանիզմին ավելի արագ վերականգնվել:

news.am