Տորթ Պրահա՝ ըստ հին բաղադրատոմսի
Դիտումներ՝ *
12:32 2022-01-20

Բաղադրիչներ

1. Ալյուր – 1.5 բաժակ

2. Շաքարավազ – 2 բաժակ

3. Թթվասեր – 6 ճ/գ

4. Խտացրած կաթ – 6 ճ/գ

5. Սոդա – 2 թ/գ

6. Կակաո – 7 ճ/գ

7. Կարագ – 300 գ

8. Կաթ – 0.6 լ

9. Սպիտակաձավար – 4 ճ/գ

10. Վանիլին – 1 պտղունց

11. Կոնյակ – 3 մլ

12. Ընկույզ – 25 հատ

13. Ձու – 2 հատ

Պատրաստման եղանակը

1. Ձվերը և 1 բաժակ շաքարավազը հարել, ավելացնել թթվասերը, 2 թ/գ սոդան՝ հանգեցրած քացախով, խտացրած կաթը, 4 ճ/գ կակաոն: Լավ խառնել, հետո ավելացնել 1.5 բաժակ ալյուր և նորից լավ խառնել:

2. Խառնուրդի կեսը լցնել յուղապատ կաղապարի մեջ և թխել 30-40 րոպե նախապես 130-140 աստիճան տաքացրած ջեռոցում:

3. Թխելուց հետո սառեցնել, շերտը հանել կաղապարից և նույնը կրկնել զանգվածի մնացած մասի հետ:

4. Անցնել կրեմի պատրաստմանը: 3-4 ճ/գ սպիտակաձավարը, 0.5 լ կաթը և 0.5 բաժակ շաքարավազը խառնել և շիլա պատրաստել: Շիլան պետք է պինդ լինի: Լավ սառեցնել: Կարելի է նույնիսկ դնել սառնարանը:

5. Հարել 200 գ կարագը, կամաց-կամաց ավելացնել շիլան, հարել, ավելացնել վանիլին և կոնյակ, լավ խառնել: Կրեմը պետք է պինդ ստացվի: Դնել սառնարանը:

6. Խմորի շերտերը կիսել, յուրաքանչյուր շերտին կրեմ քսել, բացի վերևի շերտից: Կրեմի վրա ընկույզ շարել: Վերևի շերտը ջնարակապատել: Ջնարակ պատրաստելու համար թասի մեջ խառնել 100 գ կարագ, ավելացնել 8 ճ/գ շաքարավազ, 2 ճ/գ կաթ և 2 ճ/գ կակաո: Ցածր կրակի վրա խառնել մոտ 5 րոպե, լցնել վերևի շերտի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am