Գառան ազդր՝ պատրաստված ջեռոցում․ Ամանորյա սեղանի գլխավոր ուտեստը
Դիտումներ՝ *
14:55 2021-12-31

Բաղադրիչներ

1. Գառան ազդր – 1 հատ

2. Աղացած կարմիր քաղցր պղպեղ – 1/4 թ/գ

3. Հազրեվարդ – 1/4 թ/գ

4. Բուսայուղ – 3 ճ/գ

5. Մանանեխի սերմ – 1 պտղունց

6. Սև աղացած պղպեղ – 1 պտղունց

7. Սխտոր – 3 պճեղ

8. Բանջարեղեն

9. Կանաչի

Պատրաստման եղանակը

1. Գառան ազդրը լավ լվանալ, չորացնել:

2. Առանձին թասի մեջ խառնել համեմունքները բուսայուղի հետ: Սխտորը շերտատել:

3. Ազդրի վրա դանակով կտրվածքներ անել, սխտորները տեղավորել անցքերի մեջ, պատել պատրաստված համեմունքներով և թողնել այդպես 30-40 րոպե:

4. Ջեռոցը տաքացնել մինչև 200-220 աստիճան: Ազդրը դնել ջեռոցը 10-15 րոպե, հետո ջերմաստիճանը իջեցնել մինչև 180 աստիճան և ազդրը թողնել ևս 70-90 րոպե: Ժամանակ առ ժամանակ վրան լցնել առաջացած յուղը:

5. Պատրաստի ազդրը տեղադրել համապատասխան ափսեի մեջ, զարդարել բանջարեղենով և կանաչիով, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am