Blockchain.com-ը տեղեկացրել է, որ աշխարհի առաջին կրիպտոարժույթի՝ բիթքոյնի 90%-ն արդեն «արդյունահանվել» է (mining) է և շրջանառության մեջ է դրվել։
Բիթքոյնի հեղինակը՝ Սատոշի Նակամոտո (Satoshi Nakamoto) կեղծանունով հանդես եկող անձն (կամ հեղինակները) ի սկզբանե սահմանափակում էր դրել, ըստ որի՝ տեխնոլոգիան թույլ է տալիս արդյունահանել ոչ ավել, քան 21 միլիոն բիթքոյն։ Այս պահի դրությամբ 18,9 միլիոն բիթքոյն արդեն գտնվում է բաց շուկայում։
Ի դեպ, բիթքոյնների մոտ 20%-ն անդառնալիորեն կորած է՝ կոշտ սկավառակների խափանման, մոռացված գաղտնաբառերի, դրամապանակների սեփականատերերի մահացությունների և այլն պատճառներով:
Կայքը նշում է, որ Բիթքոյն մայնինգի ներկայիս իրավիճակը զարգանում է Պարետոյի օրենքի համաձայն․ սկզբում էնտուզիաստները առանց ջանքերի արդյունահանում էին բիթքոյնների մեծ մասը, սակայն գնալով ավելի բարդ և ծանրաբեռնված է դառնում գործընթացը: Այն ծավալները, որոնք դեռևս մեկ տասնամյակ առաջ կարելի էր ձեռք բերել էժան նոութբուքերով, այժմ գրեթ հնարավոր չէ արդյունահանել հսկայական և թանկարժեք մայնինգ ֆերմաներում:
Ըստ հաշվարկների՝ վերջին բիթքոյնը հնարավոր կլինի շրջանառության մեջ դնել 2140 թվականից ոչ շուտ, այսինքն՝ 118 տարի անց:
Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ 2018թ. հոկտեմբերին Հայաստանում բացվել է աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերման։ Ըստ նախատեսվածի, 150 հազար համակարգիչ ունեցող ֆերման ամսական պետք է արդյունահաներ 35 բիթքոյն։ 2010 թվականի մայիսին 1 բիթքոյնի արժեքը 0.01 ԱՄՆ դոլար էր, 2018 թվականի հոկտեմբերին՝ 6300 դոլար, այս տարվա նոյեմբերին՝ 60,000 դոլար, այժմ՝ 47,000։
Հայաստանում բացված հաստատությունը երկրի առաջին մասշտաբային կրիպտո մայնինգ ֆերման է, որտեղ սկզբնական շրջանում տեղադրված էին բիթքոյին արտադրող 3 հազար մեքենաներ: Նախատեսվում էր ևս 9 հազարն ավելացնել: 50 ՄՎտ հզորությամբ ֆերմային էլեկտրաէներգիա պետք է մատակարարեր Հրազդանի ՋԷԿ-ը: Նախատեսվում էր հզորությունը հասցնել 200 ՄՎտ-ի:
Ամբողջ նախագծի արժեքը գնահատվում էր 50 միլիոն դոլար: Նոր մեգա մայնինգ հաստատությունը նպատակ ուներ Հայաստանը տեղակայել կրիպտո մայնինգ քարտեզի վրա: Նախագծի մասին առաջին անգամ 2018թ. ապրիլին Օմնիա Թեքից հայտարարել էր Ռոբերտ Վելգեն: Նա բացահայտել էր, որ ընկերությունը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետ ստեղծում է աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթ արտադրող ֆերմաներից մեկը: Որպես տեղական գործընկեր «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է, որի հիմնադիրը հիմնադիր Գագիկ Ծառուկյանն է. ընկերությունը պետք է ապահովեր ենթակառուցվածքային հարմարություններ և տեխնիկական աջակցություն:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը