Ճապոնիան սահմանել է տվյալների փոխանցման արագության համաշխարհային նոր ռեկորդ
Դիտումներ՝ *
23:34 2021-12-28

Այն թույլ կտա 1,45 Գբայթ ստանդարտ ծավալ ունեցող կինոնկարը ներբեռնել մեկ վայրկյանից 28 անգամ ավելի արագ ժամանակահատվածում

Ճապոնիայի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի մասնագետները տվյալների փոխանցման արագության նոր ռեկորդ են սահմանել՝ վայրկյանում 319 տերաբայթ։ Տվյալները փոխանցվել են ավելի քան 3000 կիլոմետր հեռավորության վրա՝ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով։

Նշվում է, որ չորս միջուկ ունեցող նոր մալուխը (ներառյալ պաշտպանիչ պատյանը) ունի նույն տրամագիծը, ինչ սովորական մեկ միջուկ ունեցողը, և այն հեշտությամբ կարող է համատեղվել առկա ենթակառուցվածքի հետ։

Ավելի վաղ՝ 2018 թվականին, նույն ինստիտուտի գրանցած ցուցանիշը վայրկյանում 159 տերաբայթ էր՝ 1045 կմ հեռավորության վրա, իսկ 2020-ին` 172 տերաբայթ՝ 2040 կմ հեռավորության վրա:

Պատկերացնելու համար, թե տվյալների փոխանցման ինչպիսի արագության են հասել ճապոնացի գիտնականները, նշենք որ վայրկյանում 319 տերաբայթ արագությունը նույնն է, թե վայրկյանում ~326,000 Գբայթ արագությունը։ Այս արագության դեպքում, 1,45 Գբայթ ստանդարտ ծավալ ունեցող կինոնկարը հնարավոր կլինի ներբեռնել մեկ վայրկյանից 28 անգամ ավելի արագ ժամանակահատվածում։

Օրինակ, NASA-ի պես հզոր գործակալությունը բավարարվում է 40,000 Գբայթ/վրկ արագությամբ, իսկ Ճապոնիայում և ԱՄՆ-ում սովորական օգտատերերի համար համացանցի մատչելի առավելագույն արագությունը 10 Գբայթ/վրկ է: