Գրավչությունը և Ժպիտը
Դիտումներ՝ *
22:40 2021-12-28

Ինչպե՞ս մեծացնել գրավչությունը, եթե մարմնի կառուցվածքը լավագույնը չէ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ միայն հոգեկան վիճակն է արտացոլվում դեմքի վրա, այսինքն երջանիկ լինելիս ժպտում են, այլ հակառակ կապը նույնպես գոյություն ունի: Ժպտալիս օրգանիզմն երջանիկ է դառնում, այլ խոսքով անջատվում են երջանկության հորմոններ, օրինակ, օքսիտոցին (Oxytocin): Հաջորդիվ, մարմնից անջատվում են ֆերամոներ։ Վերջիններս այն նյութեր են, որոնց միջոցով առանձնյակները ընտրում են միմյանց` առողջ սերունդ ունենալու տեսանկյունից և, ի դեպ, կախված մազերի գույնց ֆերամոնների քանակը և տեսակը կարող է փոփոխվել:

Ահա, մեծ քանակությամբ ֆերամոնի ներկայությունը կտրուկ մեծացնում է առանձնյակի` այս դեպքում իգական սեռի, գրավչությունը: Այնպես որ, եթե ուզում եք լինել ավելի հրապուրիչ` հաճախ ժպտացեք: Հետևեք մարմնի քաշին, հակառակ դեպքում, անկախ համոզմունքներից, կոմպլեքսների բացակայոթյունից, միևնույն է ավել քաշով կանայք կունենան ինքանգնահատականի պակաս, անգամ եթե դա իրենք իրենց չխոստովանեն:

Դա ամբողջությամբ պայմանավորված է կենսաբանությամբ և առողջ սերունդ տալու գենետիկական կոդավորմամբ: Այսպիսով, ինչ էլ անենք, բնությունից չենք փախչի։