5 հաջողակ հայտնիներ, ովքեր չունեն բարձրագույն կրթություն
Դիտումներ՝ *
17:30 2021-12-28

Դեռ մանուկ հասակից մեզ հավատացնում են, թե առանց բարձրագույն կրթություն ստանալու՝ հնարավոր չէ հաջողության հասնել։ Fabiosa.com-ը գրում է, որ համաշխարհային ճանաչում ունեցող մի խումբ անձինք, սակայն, իրենց փորձով ապացուցել են, որ հարուստ ու հաջողակ դառնալու համար բարձրագույն կրթության առկայությունն ամենևին էլ պարտադիր չէ։

Բիլ Գեյթս

Microsoft ընկերության հիմնադիրը չի հասցրել կրթություն ստանալ. 13 տարեկանից սկսած նա ծրագրավորմամբ է զբաղվել, իսկ արդեն 15 տարեկանում ներկայացրել է ճանապարհային երթեևեկության կարգավորման սեփական համակարգը, որի համար ստացել է առաջին լուրջ աշխատավարձը։ Դպրոցն ավարտելուց հետո նա փաստաթղթերը ներկայացրել է Հարվարդի համալսարան, բայց այնտեղ սովորել է ընդամենը երկու տարի։ Սկզբում նա երկար ժամանակ էր անցկացնում բուհի մոտ գտնվող համակարգչային կենտրոնում։ Հետո թողեց ուսումը՝ իրեն նվիրելով ծրագրավորմանը։ 2007թ. Բիլ Գեյթսը Հարվարդի համալսարանն ավարտելու մասին վկայող դիպլոմ ստացավ։

Շարլիզ Թերոն

Երիտասարդ տարիքում դերասանուհին բավական բարդ կյանք է ունեցել. նրա ընտանիքն աղքատության պայմաններում է ապրել, իսկ հայրն ալկոհոլիզմով է տառապել։ Շարլիզ Թերոնը հասցրել է մասնակցել գեղեցկության մի շարք մրցույթների և եղել է Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Նյու Յորքում հաստատվելուց հետո Շարլիզ Թերոնը երազում էր բալետի պարուհու կարիերայի մասին։

Նա նույնիսկ ուսումնարան ընդունվեց, բայց վնասվածք ստացավ, ինչից հետո այլևս չկարողացավ պարով զբաղվել։ Նա տեղափոխվեց Լոս Անջելես, սկսեց քասթինգների մասնակցել ու առաջին քայլերն արեց՝ որպես դերասանուհի։ Նախորդ տարի դերասանուհին ներառվել է Հոլիվուդի ամենահարուստ հայտնիների ցանկում։

Ջոնի Դեպ

Քչերը գիտեն, որ ամենապահանջված դերասաններից մեկը՝ Ջոնի Դեպը, ոչ միայն բարձրագույն, այլև միջնակարգ կրթություն չունի։

Ջոնի Դեպը կարծում է, որ վերջին տասնամյակներում հայտնի ձևով գործող դպրոցն ի վիճակի չէ որակյալ կրթություն ապահովել և դաստիարակել աշակերտներին, իսկ ուսուցիչներն իրենց հերթին՝ առավել հետաքրքրված են աշխատավարձով, քան երեխաներին որակյալ կրթություն տալով։ Դիպլոմների բացակայությունը Ջոնի Դեպին չխանգարեց բարձունքների հասնել և ճանաչում ձեռք բերել ամբողջ աշխարհում։

Լեդի Գագա

Լեդի Գագան սովորել է նույն դպրոցում, ուր կրթություն են ստացել Հիլթոն քույրերը։ Այն ավարտելուց հետո, հաղթահարելով բավական ուժեղ մրցակցությունը, Գագան ընդունվեց Նյու Յորքի արվեստի դպրոց, բայց շուտով թողեց ուսումը։ Արդեն այդ տարիներին Սթեֆանին երազում էր մեծ բեմի մասին և սկսեց երգել Մանհեթենի ակումբներում, իսկ քոլեջի պարապմունքները նրան խանգարում էին հասնել նպատակին։ Ամեն դեպքում կրթության բացակայությունը Լեդի Գագային չխանգարեց տարվա ընթացքում 30-35 մլն դոլար վաստակել։

Ջիմ Քերի

Ջիմ Քերին հայտնիների շարքում է, ովքեր ամեն ինչի ինքնուրույն են հասել։ 16 տարեկան հասակում նա թողեց դպրոցը՝ հորն օգնելու համար, ում ազատել էին աշխատանքից։ Ապագա դերասանի մայրը տառապում էր նևրոզով, ինչի հետևանքով հասակակիցները հաճախ էին ծաղրում Ջիմ Քերիին։ Որոշ ժամանակ ընտանիքն այնքան աղքատ է եղել, որ ստիպված է եղել ապրել ֆուրգոնում։

Mandatory Credit: Photo by Maria Laura Antonelli/AGF/REX/Shutterstock (9040454g)
Jim Carrey
‘Jim and Andy – The Great Beyond’ premiere, Venice Film Festival, Italy – 05 Sep 2017

Եվ, չնայած այս ամենին՝ Ջիմ Քերին չէր դժգոհում և սիրում էր հարազատներին ուրախացնել՝ հայտնիներին նմանակելով, ապա սկսեց իրեն փորձել կատակերգուի կերպարում։ Այժմ Ջիմ Քերիի տարեկան եկամուտը կազմում է 20-35 մլն դոլար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը