Ժամանակն է հասկանալ, որ քո կյանքն ավելի վատը չէ, քան ուրիշները, ու ասել՝ շնորհակալ եմ
Դիտումներ՝ *
13:32 2022-01-08

Կաձուո Իսիգուրոն ճապանական ծագմամբ բրիտանացի գրող է, 2017թ. գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր: xochu-vse-znat.ru-ն հավաքել է Կաձուո Իսիգուրոյի 10 մտքերը նրա վեպերից:

1. Չի կարելի ողջ կյանքում մտածել միայն այն մասին, թե ինչ կարող էր լինել: Ժամանակն է հասկանալ, որ քո կյանքն ուրիշների կյանքից վատը չէ, իսկ միգուցե և ավելի լավն է, ու ասել՝ շնորհակալություն:

2. Ճշմարտությունը բացահայտվում է սոսկ այն ժամանակ, երբ այն հայտնվում է կողմնակի հանգամանքների ազդեցության ներքո:

3. Վայրկյանը, երբ դու հայելու մեջ քեզ նայում ես կողմնակի մարդու աչքերով, սթափեցնող է: Դա նույնն է, ինչ անցնես այն հայելու կողքով, որի կողքով դու ամեն օր անցել ես, ու հանկարծ այնտեղ տեսնես ինչ-որ այլ, տարօրինակ ու տագնապալից բան:

4. Մարդիկ այնքան էլ տարբեր չեն: Լինի բանկիր թե երաժիշտ, մեծ հաշվով կյանքից միևնույն բանն է ուզում:

5. Եթե ձեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ձեր տարիքում արդեն հասել եք կատարելության, դուք երբեք չեք հասնի այն բարձունքին, որին, անկասկած, կարող եք հասնել:

6. Երեխաները մեծանում են, բայց քիչ են փոխվում:

7. Կարելի է անվերջ դատողություններ անել շրջադարձային կետերի մասին, սակայն այդ վայրկյանները ճանաչել կարելի է միայն անցյալում, այլ ոչ ներկայում:

8. Նա, ով ձգտում է հաղթահարել ու վեր կանգնել առօրեական հոգսերի ծանրությունից, դուրս գալ միջակության սահմաններից, անկասկած արժանի է հիացմունքի, անգամ, եթե արդյունքում իր կատարելապաշտական նկրտումների պատճառով անհաջողության մատնվի:

9. Յուրաքանչյուր նոր դարաշրջանի մարտահրավերին կարելի է դիմագրավել՝ միայն դեն նետելով հին, հաճախ քեզ համար շատ հարազատ կարգերը:

10. Մենք բոլորս մահկանացու ենք: Մեզնից ոչ ոք իրականում կյանքը չի ընկալում ու չի զգում անընդհատ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը