2022թ. սիրային հորոսկոպ աստղացույցի բոլոր նշանների համար
Դիտումներ՝ *
13:19 2022-01-05

Սև ջրային վագրի տարին առանձնահատուկ շրջան է, որի ընթացքում մարդիկ հնարավորություն կունենան գլուխ հանել սեփական զգացմունքներից ու ցանկություններից: Վագրը միայնություն է սիրում, և այդ պատճառով էլ Վագրի տարում մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել բացարձակ ինքնաբավ, ինչն ազատում է ինչ-որ մեկի հետ լինելու պարտավորությունից միայն այն բանի համար, որ միայնակ չինես:

Վագրի տարում ձևավորված միություններն ամենից հաճախ ներդաշնակ են, ամուր ու ստեղծված են երկու սիրող մարդկանց փոխադարձ սիրո հիման վրա:

Այս մասին տեղեկացնում է teleprogramma.pro կայքը:

Խոյեր (21 մարտի-19 ապրիլի)

Աստղացույցի այս նշանի ներկայացուցիչների համար նոր տարին իր հետ բուռն սիրավեպ կբերի, որը կարող է ավարտվել հիասթափությամբ: Սակայն հուլիսին ճակատագիրը խոստանում է, որ Խոյերը կգտնեն իրենց սերը ու կկարողանան կառուցել ներդաշնակ և ամուր հարաբերություններ:

Ցուլեր (20 ապրիլի-20 մայիսի)

Ողջ 2022 թվականը Ցուլերը կանցկացնեն քնքուշ և ռոմանտիկ հարաբերությունների հորձանուտում իրենց երկրորդ կեսի հետ: Բոլոր վեճերն ու անհասկացվածությունները կմնան անցյալում: Միայնակ Ցուլերը կկարողանան կարգավորել իրենց անձնական կյանքը տարվա երկրորդ կեսին: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ծանոթների շրջանակին, որոնց մեջ էլ հենց կարող է լինել ձեր ճակատագիրը:

Երկվորյակներ (21 մայիսի-21 հունիսի)

Երկվորյակների անձնական կյանքն անկայուն կլինի ողջ տարին: 2022թ. առաջին կեսին այս նշանին պատկանող մարդիկ կարող են դեպրեսիայի մեջ ընկնել կողքին սիրելի անձնավորություն չունենալու պատճառով: Մնացած կես տարին ավելի հանգիստ կանցնի: Հավանական են ոչ նշանակալից ինտրիգներ ու սիրավեպեր՝ առանց երջանիկ ավարտի:

Խեցգետիններ (22 հունիսի-22 հունիսի)

Շատ Խեցգետիններ կհանդիպեն իրենց սիրուն 2022թ.-ին: Ընդ որում, շատ հավանական է, որ դրանք լինեն ծառայողական սիրավեպեր: Սակայն մի շտապեք բարձրաձայնել դրանց մասին, քանի որ նախանձ մարդիկ կարող են փորձել կործանել ամեն բան: Տարին շատ հաջողակ կլինի այն Խեցգետինների համար, ովքեր կորոշեն ընտանիք կազմել: Դա պլանավորեք անել ամռանը, և այդ ժամանակ ձեր կազմած միությունն ամուր կլինի:

Առյուծներ (23 հուլիսի-22 օգոստոսի)

2022թ. Առյուծներին պետք չի լինի ընկղմվել սիրային արկածախնդրությունների մեջ ու հետևել միայն զգացմունքներին: Ոչ խելամիտ արարքները կարող են վնասել ձեր կայուն փոխհարաբերություններին: Ազատ Առյուծները համարձակորեն կարող են ժամադրությունների գնալ ու չվախենալ առաջին քայլերն անելուց:

Կույսեր (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)

Կույսի նշանի ներկայացուցիչների բախտը սիրային հարցերում 2022թ. ամենաշատը կբերի մնացած բոլոր նշանների մեջ: Շատերը կկարողանան հաջողությամբ ամուսնանալ: Ազատ Կույսերը կգտնեն այն մարդուն, ով իրենց երջանիկ կդարձնի:

Կշեռքներ (23 սեպտեմբերի-22 հոկտեմբերի)

Այս նշանի միայնակ ներկայացուցիչները մեծ հնարավորություններ ունեն արդեն Ամանորի գիշերը հանդիպել իրենց սիրուն: Մեծ հավանականությամբ ճակատագիրը կհոգա այդ մասին: Արդեն երկրորդ կեսն ունեցող Կշեռքների համար մինչև գարնան վերջ ամեն բան ներդաշնակ կլինի: Մայիսին հնարավոր են կոնֆլիկտներ, և ավելի լավ է խուսափել դրանցից, քանի որ դրանք կարող են հանգեցնել հարաբերությունների խզման:

Կարիճներ (23 հոկտեմբերի-21 նոյեմբերի)

Կարիճների համար 2022թ. որոշիչ կլինի սիրային հարցերում: Դուք առանց փոխզիջման ձեր ճանապարհից կհեռացնեք բոլոր նրանց, ովքեր ձեզ կխանգարեն առաջ ընթանալ: Զգույշ եղեք, մի քանի անգամ մտածեք, մինչև որոշում կկայացնեք: Տարվա վերջ և հատկապես դեկտեմբերի երկրորդ կեսը ցույց կտա՝ ինչ տեսակի սեր է ձեզ պետք, և կարո՞ղ եք արդյոք դուք այն ձեզ թույլ տալ:

Աղեղնավորներ (22 նոյեմբերի-21 դեկտեմբերի)

Աղեղնավորները չափազանց շատ բան չպետք է պահանջեն իրենց զուգընկերոջից: Տարվա սկիզբն ամենալավ ժամանակը չէ դժգոհություններ արտահայտելու համար. դա կարող է հանգեցնել երկարատև վեճերի: Միայնակ Աղեղնավորները մեծ հնարավորություններ ունեն ամռանը լուրջ հարաբերությունների նկատառումներով հանդիպել իրենց զուգընկերներին: Շատ մեծ հավանականությամբ, դա տեղի կունենա հանգստյան շրջանում, երբ ավելի լիցքաթափված մթնոլորտ կինի:

Այծեղջյուրներ (22 դեկտեմբերի-19 հունվարի)

2022թ. Այծեղջյուրների ճակատագրում սպավում են հիմնավոր փոփոխություններ: Ամբողջ 4 ամիսներ՝ հունվարը, ապրիլը, հուլիսն ու հոկտեմբերը, խոստանում են հանդիպում ձեր ողջ կյանքի սիրո հետ: Իսկ եթե լուրջ փոխհարաբերություններն այս պահին ձեզ չեն հետաքրքրում, խիզախորեն ընկղմվեք կրքերի ու սիրահարվածությունների օվկիանոսը: Վագրի տարին Այծեղջյուրի համար շատ բարենպաստ կլինի ընտանիք կազմելու համար: Եվ անգամ եթե դա սեր է առաջին հայացքից, վստահեք ձեր զգացմունքներին. 2022թ. կնքված ամուսնությունն անպայման ձեզ համար եջանիկ կլինի:

Ջրհոսներ (20 հունվարի-18 փետրվարի)

Միայնակ Ջրհոսները 2022թ. պետք է խուսափեն իրենց նախկին սիրեցյալների հետ հարաբերությունները վերականգնելու փորձերից, քանի որ դրանք միայն հիասթափություն կարող են բերել: Ոչ ազատ մարդիկ հակված կլինեն խանդի ու կասկածամտության, ինչը կարող է հարաբերությունները հարվածի տակ դնել:

Ձկներ (19 փետրվարի-20 մարտի)

Տարվա սկիզբը Ձկներին անձնական կյանքում ոչ մի լուրջ փոփոխություններ չի բերի: Օգտվեք ձեր ազատությունից ու առավելագույն հաճույք ստացեք կյանքից, քանի որ արդեն գարնանն անսպասելի ծանոթությունը կարող է դառնալ ձեր մեծ սերը: Իսկ ահա ծառայողական սիրավեպերի մեջ մտնել Ձկներին 2022թ. խորհուրդ չի տրվում:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը