15 հետաքրքիր փաստեր Հնդկաստանի մասին
Դիտումներ՝ *
11:52 2022-01-11

1. Ժամանակակից Հնդկաստանի տարածքը բնակեցված է եղել ժամանակակից մարդկանց նախնիներով մոտ 500 հազար տարի առաջ:

2. 2014թ. տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Հնդկաստանի պառլամենտ են անցել 668 կին և 5 տրանսսեքսուալ:

3. Հնդիկներն աշխարհում առաջինն են սկսել կերակուրը համեմել սև պղպեղով:

4. Հնդկաստանում ազգային սպորտաձևը խոտի հոկեյն է, իսկ ամենապոպուլյարը՝ քրիքեթը: Հնդկաստանի հավաքականն ավելի շատ օլիմպիական մեդալ է նվաճել խոտի հոկեյում, քան յուրաքանչյուր այլ երկրի հավաքական:

5. Հնդկաստանը յոգայի հայրենիքն է:

6. Նյու Դելիում ամեն տարի տեղի է ունենում մանգոյի միջազգային փառատոն:

7. Հնդկաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը սպանությունների և աբորտների քանակով:

8. Հնդկաստանի բնակիչները խոսում են 780 տարբեր լեզուներով:

9. Հնդկաստանի իշխանություններն օրենսդրորեն արգելել են սահմանից անցկացնել իրենց ազգային արժույթը՝ ռուփին: Իհարկե, միևնույն է, սահմանին ոչ ոք չի ստուգում:

10. Հնդկաստանում կովը համարվում է սուրբ կենդանի, դրա համար այնտեղ չեն ուտում տավարի միս: Տավարի միս ուտում են միայն Գոա նահանգում, որտեղ բնակչության մեծ մասը քրիստոնյաներ են:

11. Հնդկաստանում ավելի քան 1 մլն մարդ դոլարային միլիոնատեր է:

12. Հնդիկ կանայք իրենց ամուսիններին անունով չեն դիմում, քանի որ դա անպարկեշտ է համարվում:

13. Ջայապուրում է գտնվում աշխարհի ամենամեծ արևային ժամացույցը:

14. Հնդիկները պատրաստում են ավելի քան 140 տեսակի ազգային ավանդական աղանդերներ:

15. Հնդկական Բակտվանգ գյուղում է ապրում աշխարհի ամենամեծ ընտանիքը. ընտանիքի հայրը, նրա 39 կանայք, 94 երեխաները և 39 թոռները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am