Տարօրինակ ամանորյա ավանդույթներ ամբողջ աշխարհից
Դիտումներ՝ *
23:51 2021-12-27

Ամանորն ու Սուրբ Ծնունդը, թերևս, ամբողջ աշխարհի բնակիչների ամենասպասված տոներն են։ Ամեն մի երկիր և ամեն մի ժողովուրդ իրեն հատուկ ավադույթներն և սովորություններն ունի այս տոների հետ կապված. որոշ մայրցամաքների բնակիչների պատմությունն ու «տոնական մտածելակերպը» կարող է տարբերվել մեր ավադույթներից: Եկեք տեսնենք, թե տարբեր երկրներում ինչպես են պատրաստում և նշում այս տոները:

Իտալիա

Ամանորի գիշերը բոլոր իտալացիները՝ փոքր թե մեծ, հագնում են կարմիր ինչ-որ բան, որը համապատասխանում է տեղի Սանտա Բոբբո Նատալեի տարազի գույնին: Չզարմանաք, եթե Ամանորի գիշերը կարմիր գուլպաներով ոստիկանի հանդիպեք. դա ազգային սովորություն է։ Մեկ այլ ավանդույթ է չամիչ ուտելը, որը չորացել է հենց խաղողի թփերի վրա: Ենթադրվում է, որ խաղողը մետաղադրամ է հիշեցնում, և ով ավելի շատ ուտի, նոր տարում ավելի շատ փող կաշխատի։

Արգենտինա

Արգենտինայի քաղաքների փողոցները Ամանորին պատվում են թղթի հաստ շերտով։ Տեղական ավանդույթի համաձայն՝ այս տոնին պատուհաններից պետք է նետել հին թերթերը, թղթերը, ամսագրերը։

Էստոնիա
Էստոնիայում Ամանորը «տաք-տաք» են նշում՝ սաունայում. նոր տարին՝ մաքուր ու թարմ մարմնով/մտքերով։

Շոտլանդիա

Ամանորի գիշերը շոտլանդական քաղաքների զարդարված փողոցներով գլորում են այրվող տակառներ, որոնք համարվում են անցնող տարվա խորհրդանիշը։ Ամանորին ընդունված է, որ ամբողջ ընտանիքը նստի բուխարու մոտ, իսկ երբ ժամացույցը սկսում է տասներկու անգամ զնգալ, ընտանիքի ղեկավարը պետք է լուռ ոտքի կանգնի ու բացի մուտքի դուռը։ Ահա թե ինչպես են շոտլանդացիները ճանապարհում հին տարին և ներս թողնում նորը։

Ճապոնիա

Ճապոնիայում Ամանորի գիշերը զանգը հնչում է 108 անգամ։ Հարվածները նշանակում են մարդկային արատներ՝ անվճռականություն, նախանձ, զայրույթ, ագահություն, անլրջություն և հիմարություն, որոնցից յուրաքանչյուրն ունի 18 երանգ. հետևաբար, զանգերը ոչ թե 6 են, այլ 108: Բացի այդ, ճապոնացիներն իրենց սիրելիներին բացիկներ են նվիրում նոր տարվա խորհրդանիշի պատկերներով։