«Բազմազանության համար աշխատիր կռվել ոչ թե բռունցքներով, այլ գլխով». Հարփեր Լի
Դիտումներ՝ *
13:12 2021-12-26

Ամերիկացի գրող Հարփեր Լին մի շարք հրաշալի մտքերի հեղինակ է։

1․ Պարտադիր չէ ցուցադրել այն ամենը, ինչ գիտես… Մարդիկ հաճախ չեն սիրում, որ որևէ մեկը նրանցից խելացի է։

2․ Եթե քաղաքավարի մարդ ես, ապա մյուսների հետ խոսիր ոչ թե նրա մասին, ինչ քեզ է հետաքրքիր, այլ այն մասին, ինչ նրանց է հետաքրքիր։

3․ Անհնար է իրապես ճանաչել մարդուն, քանի դեռ նրա կարծիքը չես հասկացել։ Պետք է նրա կաշվի տակ մտնել, քայլել նրա նման։

4․ Մարդ մի բան ունի, որ չի ենթարկվում մեծամասնությանը՝ խիղճ։

5․ Պարզապես կան մարդիկ, ովքեր չափից շատ են մտածում այն աշխարհի մասին, ինչի պատճառով ոչ մի կերպ չեն սովորում ապրել այս կյանքում։

6․ Որպեսզի մարդկանց հետ կարողանամ խաղաղ ապրել, նախևառաջ պետք է խաղաղ ապրեմ ինքս ինձ հետ։

7․ Առավոտյան ամեն ինչ այնքան էլ սարսափելի չի թվում։

8․ Մարդիկ արտասովոր սովորություն ունեն՝ ամենազարմանալի պայմաններում իրենց պահում են այնպես, կարծես ոչինչ չի եղել։

9․ Բազմազանության համար աշխատիր կռվել ոչ թե բռունցքներով, այլ գլխով։

10․ Տղամարդկությունն այն է, երբ նախապես գիտես, որ պարտվել ես, բայց ամեն դեպքում սկսում ես գործը և հակառակ աշխարհում ամեն ինչի՝ գնում ես մինչև վերջ։ Շատ հազվադեպ ես հաղթում, բայց երբեմն, ամեն դեպքում, հաղթում ես։

11․ Միայն հիմարներն են հպարտանում իրենց տաղանդներով։

12․ Եթե որևէ մեկը ձեզ այնպիսի բառով է անվանում, որը նրա համար վիրավորական է, դա ամենևին էլ վիրավորանք չէ, դա վիրավորական չէ, այլ պարզապես ցույց է տալիս, թե ինչպիսի խղճուկ մարդ է նա։

13․ Եթե քեզ մեղավոր չես համարում, ներողություն խնդրելու կարիք չկա։

14․ Կարծում եմ, որ մարդկանց միայն մի տեսակ կա՝ մարդիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը