«Մի ճկվեք տղամարդու առջև». 16 խիստ խորհուրդներ սիրո մասին
Դիտումներ՝ *
11:00 2021-12-26

Սերը միայն գիշերային այգու նստարանի վրայի հոգոցներն ու 2 մարդկանց գլուխների մեջ տեղի ունեցող քիմիան չեն։ Սերն ավելի բարդ ու խորը երևույթ է։ Այն ջանքեր է պահանջում, որոշումներ կայացնելու և իր ու իր սիրելի մարդու համար պատասխանատվություն վերցնելու ունակություն։

Ստորև բերվող խորհուրդները գուցեև դաժան թվան, բայց դրանք շատ անկեղծ են։

1. Հակադիր բևեռները չեն ձգում միմյանց։

Նույնիսկ, եթե ձեզ այդպես է թվում, չափազանց տարբեր մարդիկ երկար ժամանակ չեն կարողանում միմյանց հետ ապրել։ Գոյություն ունեն օրինակներ, թե ինչպես են մարդիկ բաժանվում ամուսնությունից 10 տարի անց՝ պարզապես հասկանալով, որ իրենք այլ կերպ են նայում կյանքին։

2. Նայեք ոչ թե բառերին, այլ արարքներին։

Մարդը կարող է անընդհատ խոսել, թե որքան ուժեղ է նա ձեզ սիրում, միևնույն ժամանակ՝ աջուձախ դավաճանել ձեզ, ուշ վերադառնալ տուն ու որևէ կոպեկ չվաստակել։ Ուրեմն ինչի՞ն է պետք հավատալ, նրա բառերի՞ն։

3. Հնարավորություն միայն մեկ անգամ տվեք։

Պետք չէ անվերջ դիմանալ։ Տվե՞լ եք հնարավորություն։ Մարդը չի՞ օգտվել դրանից։ Բաժանվեք նրանից առանց խղճի որևէ խայթի։

4. Սիրեք նախ և առաջ՝ ինքներդ ձեզ։

Եվ միայն հետո՝ այլ մարդու։ Մտածեք այն մասին, որ, եթե դուք ձեզ չսիրեք, ձեզ ինչպե՞ս կարող է սիրել ինչ-որ ուրիշ մեկը։

5. Չկա ոչինչ, ինչի համար արժե դիմանալ վատ հարաբերություններին ու պահպանել ամուսնությունը։

Ոչ միասին ապրած տարիները, ոչ 3 երեխաները։ Ոչինչ ու ոչ ոք չարժեն, որ դուք արցունք թափեք։ Եթե դուք վատ եք զգում ձեզ, հեռացեք ու երջանիկ եղեք այլ մարդու հետ։

6. «Լավագույն սեքսը՝ միայն սկանդալից հետո» երևույթը խոսում է միայն այն մասին, թե որքան շատ են ձեր կյանքում սկանդալները։

Կրքերի փոթորիկն ու զգացմունքների գերլարումը լավ է, բայց միայն հարաբերությունների առաջին փուլում։ Էմոցիաները շուտով կհանդարտվեն, իսկ ընտանեկան երջանկությունն ավելի լավ է կառուցել փոխհասկացվածության ու հարգանքի վրա։

7. Հարգեք ձեր և ուրիշի անձնական տարածքները։

Սահմանեք շրջանակներ, որոնք անցնել չի կարելի։ Դուք իրավունք ունե՞ք շփվել ձեր ընկերուհիների հետ։ Ուրեմն ձեր զուգընկերն էլ լիակատար իրավունք ունի ժամանակի ինչ-որ քանակություն նվիրել իր ընկերներին։

8. Մի ճկվեք տղամարդու առջև։

Եթե դուք հանուն նրա զոհաբերում եք ամեն ինչ, իսկ նա ձեզ համար ոչինչ չի անում, փախեք այդ հարաբերություններից։ Հետագայում միայն ավելի վատ կլինի։

9. Հեռացեք, եթե ձեզ չեն գնահատում։

Վիրավորանքները, ինչ-որ մեկին դաժան դաս տալու ցանկությունը տագնապալի ահազանգեր են։ Եթե մարդը ձեզ չի հարգում, դուք ոչ ոքի չեք կարող վերադաստիարակել։

10. Խուսափեք ամուսնացած տղամարդկանց հետ հարաբերություններից։

Որքան էլ տխուր է հնչում, բայց դեպքերը, երբ տղամարդն իր ընտանիքը թողնում ու գնում է սիրուհու մոտ, ծայրահեղորեն քիչ են։ Նա կամ դա անում է միանգամից, կամ չի անում երբեք։

11. Մի վախեցեք բաժանվել, եթե ձեզ համար երկուսով վատ է։

«Իսկ ես ի՞նչ եմ անելու միայնակ» մտայնությունը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Եթե հարաբերություններն ավելի շատ վշտացնում են, քան ուրախացնում, դրանք միանշանակորեն պետք է դադարեցնել։ Հպարտ եղեք ու անկախ։ Այդ ժամանակ նաև արժանի տղամարդ կհանդիպի։

12. Խանդում է, նշանակում է՝ սիրում է։

Շատ տղամարդկանց, թերևս, նաև կանանց մոտ զարգացած է սեփականության զգացումը։ Այդ պատճառով էլ առանձնապես մի ուրախացեք, եթե ձեզ խանդում են։ Դա կարող է պարզապես վերահսկողության եղանակ լինել։

13. Սիրում են հենց այնպես, այլ ոչ թե՝ ինչ-որ բանի համար։

Սիրեք միմյանց այնպիսին, ինչպիսին որ դուք կաք։ Ոչ թե գեղեցիկ աչքերի, տղամարդկային առնական կազմվածքի կամ բարի սրտի համար։ Այլ պարզապես հենց այնպես։

14. Մի ձգտեք միմյանց համար լինել մի ամբողջ աշխարհ։

Մենք ոչ մի «աշխարհ» չենք ունենա, դուք ամբողջովին տարրալուծվում եք մարդու մեջ՝ միևնույն ժամանակ կորցնելով ինքներդ ձեզ։

15. Ձեզ մի փոխեք, որովհետև ինչ-որ մեկն այդպես է ցանկանում։

Հիշեք, որ նիհարել, մազերը կտրել ու ինքդ քո մեջ ինչ-որ բան փոխել պետք է, միայն, եթե ձեզ է այդպես պետք։ Ձեզ, այլ ոչ ձեր տղամարդուն։ Մտածեք, թե արդյո՞ք նա ձեզ համար նույնքան ջանասիրաբար կփոխի իրեն։

16. Հեքիաթներ չեն լինում։

Պետք չէ քո հարաբերությունները համեմատել այն սիրային պատմությունների հետ, որոնք դուք տեսել եք կինոներում։ Դուք ձեր սյուժեն ունեք, և փաստ չէ, որ նրանում ընդհանրապես ռոմանտիկա կլինի այն իմաստով, որով նա ձեզ ներկայանում է։

Հույս ունենք, որ այդ խորհուրդները ձեզ կօգնեն ամուր հարաբերություններ կառուցել կամ դադարեցնել նրանք, որոնք ավելի շատ հուսահատություն են պատճառում, քան հաճույք։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

168.am

Ամենաընթերցված