«Ես երբեք չեմ հասկացել տղամարդկանց, ովքեր բողոքում են, որ կանանց միայն փող է պետք». Կարլ Լագերֆելդ
Դիտումներ՝ *
10:20 2021-12-26

«Ներելը չափազանց հեշտ է։ Ես կարող եմ պատահաբար մոռանալ, բայց չներել։ Ես գերադասում եմ վրեժը»։

2019թ. փետրվարի 19-ին մահացավ լեգենդար գերմանացի ոճաբան ու Chanel նորաձևության տան կրետաիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը։ Այս մեծագույն մարդու հիշատակին, ով մեկընդմիշտ փոխեց նորաձևության մասին պատկերացումները, ներկայացնենք ականավոր դիզայների անմահ մտքերը։

Կարլ Լագերֆելդն ամենահայտնի անունն է նորաձևության աշխարհում։ Նա բացահայտել է շատ հայտնի մարդկանց տաղանդները, հիմնադրել անձնական բրենդ ու վերականգնել Chanel նորաձևության տունը։ Նրան բոլորն էին պաշտում, համաշխարհային ճանաչում ունեցող ոճաբաններից ու մոդելներից՝ մինչև սովորական մարդիկ։

Սև ակնոց, կոկիկ հավաքած մազեր ու էլեգանտ կոստյում. մենք միշտ կհիշենք նրան հենց այդպիսին։

Կարլ Լագերֆելդը՝ գեղեցկության մասին

1. Չարժե կենտրոնանալ բացառապես արտաքինի վրա։ Մեր փորձը մեզ հետաքրքիր է դարձնում։ Ես համարում եմ, որ մեզ բոլորիս համար կարող են օգտակար լինել այն ժամանակները, երբ մեզ մոտ այնքան էլ հաջող ժամանակներ չեն։ Դրանցից հետո անպայմանորեն գալիս է ժամանակ, երբ մենք կրկին ֆիզիկապես գրավիչ ենք դառնում։

2. Գեղեցիկ լինելու ցանկությունն իրականում շատ վտանգավոր մոտիվացիա է։ Ես կարծում եմ, որ ներկայանալի արտաքին տեսքը բավական է, որ ուշադրություն գրավի իր ներաշխարհի ու հոգու նկատմամբ։

3. Լավագույն դիետան լավատեսությունն ու երջանկությունն են։
Ինձ թվում է՝ դաջվածքները սարսափելի են։ Դա նույն է թե՝ դու Pucci զգեստով այլես ամեն օր։

4. Երբ ես հոգնեցի երկար ու գանգուր մազերից (իսկ իմ մազերը հենց այդպիսին են), ես սկսեցի հավաքել դրանք։ Դա պատահեց 1976թ.։

5. Պոչիկն ամենահասարակ սանրվածքն է։ Ինձ համար այն կատարյալ է, քանի որ ես այնքան էլ օժտված վարսահարդար չեմ։ Ես չեմ սիրում գելեր ու այլ միջոցներ, օգտագործում եմ միայն սպիտակ փոշի մազերս հարդարելու համար։ Իմ մազերը բնությունից այնքան էլ ձյունաճերմակ չեն։

Կարլ Լագերֆելդը՝ կանանց մասին

1. Ես երբեք չեմ մեղադրել այն կանանց, ովքեր գեղեցիկ կյանք են ուզում։ Ես երբեք չեմ հասկացել տղամարդկանց, ովքեր բողոքում են, որ կանանց միայն փող է պետք։ Չէ՞որ իրենք էլ նայում են խնամված կանանց, հետաքրքրվում են նրանցով, ովքեր հաճելի օծանելիքով են բուրում։

 

Ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Սուտ է։ Գեղեցկությունը փող է պահանջում։

Կարլ Լագերֆելդը՝ նորաձևության մասին

Սպորտային տաբատը պարտության նշան է։ Եթե դուք ձեռք եք բերել դրանք, նշանակում է՝ դուք վերջնականապես կորցրել եք Ձեր սեփական կյանքի հանդեպ վերահսկողությունը։

1. Նորաձև ոճաբանները ճաշակի բռնապետներ են։

2. Ներելը չափազանց հեշտ է։ Ես կարող եմ պատահաբար մոռանալ, բայց չներել։ Ես գերադասում եմ վրեժը։

3. Ես ամեն օր պառկում եմ քնելու անթերի մաքուր վիճակում։ Դեռ մանկությունից։ Երբ ես դեռ երեխա էի, մայրս ինձ ասում էր. «Դու կարող ես արթնանալ գիշերվա կեսին ու հանկարծակի մահանալ, դրա համար էլ հոգ տար այն մասին, որ կատարյալ անթերի վիճակում լինես»։

4. Գրքերը թմրանյութ են։ Ես երջանիկ գրքային թմրամոլ եմ։

5. Ես քնում եմ օրական 7 ժամ։ Եթե քնելու եմ պառկում 02:00-ին, արթնանում եմ 9:00-ին։ Եթե պառկում եմ կեսգիշերին, վեր եմ կենում 7:00-ին։ Ես ավելի վաղ չեմ արթնանում կամ ուշ, քնում եմ ուղիղ 7 ժամ։

8. Ինձ լուսանկարի մեջ դուր է գալիս այն, որ նրանում որսացել են պահը, որը հեռացել է հավիտյան, որն այլևս հնարավոր չէ վերարտադրել։

9. Ես ավելի շատ գիրք ունեմ, քան դրանց համար՝ դարակներ։ Եվ ես դրանք բոլորը կարդացել եմ։ Ես Շվարցենեգերի պես եմ, միայն թե ուղեղս եմ մարզում։ Ես ուղեղաբիլդեր եմ, ոչ թե բոդիբիլդեր։

10. Միայնությունն ամենամեծ շքեղությունն է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ։ Ինձ պարզապես անհրաժեշտ է միայնակ մնալ ինքս ինձ հետ, այլապես դա արդեն ես չեմ լինի։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

168.am