Սովորում ենք Վենսան Կասելից. ոճի 7 խորհուրդ
Դիտումներ՝ *
23:56 2021-12-24

Նոր սերնդի ֆրանսիացի դերասան. նրա հաջողությունն անքակտելիորեն կապված է ռեժիսոր Մաթյո Կասովիցի անվան հետ, որն առաջին անգամ նկատել է Կասելի տաղանդը և հրավիրել նրան խաղալու 1995 թվականի «Ատելություն» սոցիալական դրամայում։ Դրան հաջորդեցին «Դոբերմանն» ու «Ժաննա դ՛Արկը»:

Վենսան Կասելին կա՛մ ատում են, կա՛մ սիրում. երրորդ տարբերակ կարծես թե չկա: Մոնիկա Բելուչիի նախկին ամուսինը շքեղ է և տարբերվող, քանզի երբեք չես հանդիպի դասական կոստյումով առանց հավելյալ աքսեսուարների՝ վառ ակնոցի, սպորտային կոշիկի կամ Հավայան ոճով վերնաշապիկի:

Եվ հենց սա է Վենսանին Վենսան դարձնում:

Պարզ կոշիկներ

Ձանձրալի և պաշտոնական հագուստը Վենսանը լրացնում է թավշյա կոշիկներով կամ Nike Air Force սպորտային կոշիկներով:

Վերարկու

Լակոնիկ ոճ, ծավալուն կտրվածք ու բարձր օձիք. ահա այսպիսի ձևածքի վերարկուներ է նախընտրում Վենսան Կասելը: Դերասանին սազում է սև գույնը, և նա դա շատ լավ գիտի, հետևաբար նախընտրում է մուգ երանգի վերարկուներ կրել: Դասական վերարկուն համադրման առումով էլ ավելի մեծ հնարավորություններ ունի։ Կասելը երբեմն իր բաճկոնը փոխարինում է պիջակով, նման հավաքածուն հարմար է նույնիսկ կարմիր գորգին կրելու համար:

Դասական կոստյում

Դասականը չպետք է չափազանց լուրջ լինի. այս կարգախոսով է առաջնորդվում Վենսանը: Դերասանը կրում է բլեյզերներ, դասական ֆրակներ և կոստյումներ՝ սև շապիկներով, սվիտերով, սպիտակ սպորտային կոշիկներով կամ լոֆերներով:

Մորուք
Թեթև չսափրված և կարճ մորուքը սազում է Վենսանին: Փոքր-ինչ «անփույթ» տեսքը դերասանին խորհրդավորություն է հաղորդում:

Սպիտակ վերնաշապիկ

Վինսենի վրա դասական սպիտակ վերնաշապիկներն առանձնահատուկ տեսք ունեն: Միտումնավոր «անփույթ» կերպար ստեղծելը՝ վերևի կոճակները բաց թողնելու և վերնաշապիկի ներքևի հատվածը ջինսե տաբատի մեջ դնելու փորձերը դրական են գնահատվում:

Ակնոց

Կասելը սիրում է աքսեսուարներ: Նա ցանկացած աքսեսուար օգտագործում է ոչ թե որպես հավելում, այլ որպես կերպարի կարևորագույն մաս:

Գլխարկ

Դերասանը սիրում է հաստ կտորից տափակ ձևածք ունեցող գլխարկներ: Կրում է գրեթե ամենուր և ամեն ինչի հետ:

vnews.am