8 փաստ այն մասին, թե ինչն էր հնում համարվում անպարկեշտ
Դիտումներ՝ *
10:20 2022-01-07

1. 19-րդ դարի սալոններում անպարկեշտ էր համարվում, երբ տղամարդը նույն կնոջը հրավիրում էր պարելու 3 անգամից շատ: Արդեն երկրորդ պարից հետո տղամարդը պարտավոր էր հայտարարել իրենց նշանադրության մասին:

2. ԱՄՆ-ում մինչ օրս կանայք երբեք չեն հարդարում իրենց դեմքը մարդկանց ներկայությամբ: Դա անպարկեշտ է համարվում: Անպարկեշտ է համարվում նաև մարդկանց ներկայությամբ ուղղակի հայելուն նայելը:

3. Ձեռնոցներն ինչ-որ ժամանակ եղել են զուտ տնային աքսեսուար: Չնայած այն բանին, որ գոյություն ունեին բազմատեսակ ձեռնոցներ (սպորտային, պարահանդեսային, որսորդության և այլն), դրանք հագնում էին միայն տանը, քանի որ մարդկանց ներկայությամբ ձեռնոց կրելը համարվում էր անպարկեշտ:

4. 20-րդ դարի 20-ական թվականներին ռուսական դպրոցներում անպարկեշտ էր համարվում գրագետ գրելը, որովհետև դա պրոլետարական չէր: Դրա համար կարող էին նույնիսկ մատնություն անել:

5. Մեծ Բրիտանիայում անպարկեշտ է համարվում մարդկանց մոտ գործելը, չնայած կարելի է պատմություններ պատմել՝ կապված գործելու հետ: Ի դեպ, վերջին ժամանակները Մեծ Բրիտանիայում ավելի շատ են սկսել այդ գործով զբաղվել տղամարդիկ: Բարերում և փաբերում գործելու մասին խոսելը դարձել է երրորդ ամենապոպուլյար թեման՝ ֆուտբոլից և քաղաքականությունից հետո:

6. Բուլղարիայում երկար ժամանակ տղամարդկանց համար անպարկեշտ էր համարվում օրական 1.5 լ գինուց ավելի քիչ խմելը: Գինին Բուլղարիայում շատ ցածր գին ունի և դրա քիչ օգտագործումը համարվում էր անհյուրընկալության նշան:

7. Ճապոնիայում թեյախմության արարողության ժամանակ չի կարելի նստել խաչած ոտքերի վրա: Դա շատ անպարկեշտ է:

8. Թաիլանդում անպարկեշտ է համարվում խոսակցի ուսին թփթփացնելը: Դա համարվում է քնքշանքի դրսևորում, որը Թաիլանդում անպարկեշտ երևույթ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am