16 ցնցող փաստեր Նյու Յորքի մասին
Դիտումներ՝ *
13:12 2022-01-04

1. Նյու Յորքի մետրոյում հայտնաբերվել են կյանքի 12.152 ձևեր (ներառյալ՝ միջատները և բակտերիաները):

2. Բացառությամբ հրատապ իրավիճակների, Նյու Յորքում մեքենայի ազդանշան տալ չի կարելի: Բայց, իհարկե, բոլորը, միևնույն է, ազդանշան են տալիս:

3. 1789թ. քաղաքը նշանակվել է ԱՄՆ-ի առաջին մայրաքաղաք: Բայց դա տևել է մեկ տարի:

4. Քաղաքում գոյություն ունի երկնաքեր՝ առանց պատուհանների:

5. Մանհեթենը գնվել է տեղացիներից 1626թ., այսօրվա հաշվարկով՝ 1000 դոլարով:

6. Նյույորքցիները մեկ տարվա ընթացքում 10 անգամ ավելի շատ են մարդկանց կծում, քան շնաձկները:

7. Ինքնասպանություններից ավելի շատ նյույորքցիներ են զոհվում, քան սպանություններից:

8. Կենտրոնական այգու շրջակայքում հոթ-դոգի փոքրիկ կրպակ պահելը նստում է տարեկան 300 հազար դոլար:

9. Նյու Յորքը լեհ ազգաբնակչության թվով աշխարհում ամենամեծ քաղաքն է (Վարշավայից հետո):

10. Քաղաքի բնակչության գրեթե կեսը տանը խոսում է անգլերեն:

11. Նյու Յորքում ավելի շատ չինացի է ապրում, քան յուրաքանչյուր այլ ոչ ասիական քաղաքում, և ավելի շատ հրեա, քան Իսրայելից դուրս յուրաքանչյուր այլ քաղաքում:

12. Յուրաքանչյուր 38-րդ ամերիկացին ապրում է Նյու Յորքում:

13. Աշխարհի ոսկու ձուլակտորների 25 տոկոսը գտնվում է Ուոլ Սթրիթի տակ գտնվող նկուղներում:

14. Յուրաքանչյուր 21-րդ նյույորքցին միլիոնատեր է:

15. Էյնշտեյնի աչքերը պահվում են քաղաքի ինչ-որ չհրկիզվող պահարանում:

16. Նյու Յորքում խոսում են 800 տարբեր լեզուներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am