Չորություն ու թեփոտում. 10 խորհուրդ՝ ինչպես պաշտպանել շուրթերը ձմռանը
Դիտումներ՝ *
21:35 2021-12-22

Ձմռանն աղջիկները բախվում են շուրթերի մաշկի չորության խնդրիին։ Երբեմն շուրթերն այնքան են չորանում, որ դրանց վրա խորը վերքերով ճաքեր են հայտնվում։ Elle-ը ներկայացրել է 10 պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն ձմեռն անց կացնել անցավ, գեղեցիկ ու առողջ շուրթերով։

Լվացվելուց առաջ բալզամ օգտագործեք

Լվացվելու առաջ շուրթերին խոնավեցնող բալզամ քսեք՝ դրանք չափից շատ չորանալուց պաշտպանելու համար։ Մաքրող միջոցները կարող են սալիցիլաթթու կամ բենզիլ պերօքսիդ պարունակել, որոնք ագրեսիվ ազդեցություն են ունենում մաշկի վրա՝ խախտելով pH-ի նորմալ մակարդակը։

Նշի յուղ

Նշի յուղը մաշկի առողջության համար անհրաժեշտ ազատ ռադիկալներ է պարունակում, A, E վիտամիններ, որոնք բջիջները պաշտպանում են արտաքին ազդեցությունից, ծերացումից եւ ջրազրկումից։ Շուրթերի համար նախատեսված միջոցներ որոնեք, որոնցում նշի յուղ է առկա, եւ մաշկի թեփոտումը կնվազի մի քանի անգամ։

Օդը խոնավեցնող միջոց

Մեգապոլիսների բնակիչներն այս սարքը հաճախ են օգտագործում տան խոնավության մակարդակը պահպանելու համար։ Սենյակում չոր օդը չորացնում է դեմքի եւ շուրթերի մաշկը։ Սովորություն դարձրեք սարքը միացնել ամբողջ գիշերը՝ մաշկը խոնավ պահելու համար։

Վարունգով դիմակ

Եթե շուրթերը ճաքճքած են ու բորբոքված, փորձեք թարմ վարունգով դիմակը․ մի քանի բարակ կտոր 10-15 րոպեով դրեք շուրթերին։ Դա կօգնի խոնավեցնել ու հանգստանցել շուրթերի մաշկը։

Սկրաբ շուրթերի համար

Ցանկալի է շաբաթվա ընթացքում մի քանի անգամ շուրթերի մաշկի համար սկրաբ օգտագործել՝ պնդացած թեփուկները հեռացնելու համար․ դրանք խոչընդոտում են թթվածնային նորմալ փոխանակությանը։ Կարելի է օգտագործել պատրաստի սկրաբեր, կարելի է անձամբ պատրաստել շաքարի ու մեղրի օգնությամբ՝ նույն չափով խառնելով երկու բաղադրիչները։

Մի լպստեք շուրթերը

Այս սովորությունը չորացնում է շուրթերը. երբ մենք լպստում են շուրթերը, թուքը, որը թթու է պարունակում, որը նախատեսված է մթերքի յուրացման համար, ընկնում է մաշկին, գրգռվածություն ու չորություն առաջացնում։ Բացի այդ՝ մաշկը ջրազրկվում է։

Շնչեք քթով

Երվ բերանով ենք շնչում, շուրթերի մաշկն ակտիվորեն կորցնում է խոսնավությունը։ Հարկավոր չէ լրացուցիչ չորացնել այն։ Աշխատեք քթով շնչել։

Ավելի շատ ջուր խմեք

Այս դեպքում ամեն ինչ հասկանալի է․ հարկավոր է ջուր խմել՝ օրգանիզմը ներսից խոնավ պահելու համար։ Ջուրը գործի է գցում նյութափոխանակության բոլոր գործընթացները, արագացնում այն, մաքրում մաշկը՝ օրգանիզմից դուրս բերելով շլակներն ու տոքսինները։

SPF պարունակող միջոցներ օգտագործեք

Շուրթերը չորությունից ու թեփոտումից պաշտպանելու համար SPF պարունակող միջոցներ օգտագործեք։ Եթե դրանք արդեն իսկ բորբոքված են, ավելի լավ է չօգտագործել այդ միջոցները՝ մաշկի հավելյալ գրգռումից խուսափելու համար։

Շի յուղ և մեծ քանակով ճարպեր պարունակող մթերք

Շի յուղը սնուցում է մաշկն ու խոնավեցնում, շուրթերին թեթեւ փայլ ու հաճելի բույր հաղորդում։ Փորձեք սննդակարգ ներառել ավելի շատ քանակով ճարպոտ մթերք՝ կարմիր ձուկ, ավոկադաո, ընդեղեն, յուղեր։ Դրանք օգտակար յուղեր են պարունակում, որոնք չեն վնասում կազմվածքին եւ ամրացնում են առողջությունը։

news.am