Տավարի մսով գուլյաշ
Դիտումներ՝ *
12:33 2022-01-10

Բաղադրիչներ

1. Տավարի միս – 1 կգ

2. Գազար – 300 գ

3. Սխտոր – 20 գ

4. Լոլիկ – 350 գ

5. Քաղցր բուլղարական պղպեղ – 300 գ

6. Ալյուր – 2 ճ/գ

7. Համեմ – 1/2 թ/գ

8. Սև աղացած պղպեղ – 1/2 թ/գ

9. Աղ – 1 ճ/գ

10. Սոխ – 370 գ

11. Կարտոֆիլ – 300 գ

12. Նեխուր – 150 գ

13. Մաղադանոս – 20 գ

14. Տոմատի մածուկ – 2 ճ/գ

15. Ջուր – 800 մլ

16. Աղացած կարմիր քաղցր պղպեղ – 2 ճ/գ

17. Չիլի պղպեղ – 1/2 թ/գ

18. Բուսայուղ – 4 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Տավարի միսը և բանջարեղենը կտրատել:

2. Կաթսայի մեջ բուսայուղ լցնել, տապակել սոխը 2 րոպե: Ավելացնել աղացած սխտորը և տապակել ևս 2 րոպե միջին կրակի վրա:

3. Ավելացնել միսը և բարձր կրակի վրա տապակել բոլոր կողմերից 3 րոպե:

4. Ավելացնել համեմը, աղացած քաղցր կարմիր պղպեղը, սև պղպեղը, աղը, տոմատի մածուկը, խառնել, ավելացնել ալյուրը, նորից լավ խառնել, շարունակել տապակել ևս 1 րոպե:

5. Կաթսայի մեջ ավելացնել լոլիկը, քաղցր պղպեղը, նեխուրը, խառնել: Ավելացնել 800 մլ ջուրը, հասցնել եռման և 45 րոպե շոգեխաշել ցածր կրակի վրա:

6. Կաթսայի մեջ ավելացնել գազարը, դափնու երկու տերև և եփել 10 րոպե:

7. Ավելացնել կարտոֆիլը, եփել ևս 10 րոպե:

8. Ավելացնել թարմ մաղադանոսը, խառնել, վերցնել կրակից: Մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am