Ո՞ր մթերքներն են օգնում նվազեցնել խոլեստերինի մակարդակը
Դիտումներ՝ *
18:22 2021-12-21

Խոլեստերինի մակարդակի վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ սննդակարգը, ծխելը, ֆիզիկական վարժությունները, տարիքը եւ գենետիկան: Նման կարծիք է հայտնել սննդաբան Էմի Գուդսոնը։

Ինչպես հաղորդում է Eat This, Not That!-ը, խոլեստերինի մակարդակը զգալիորեն բարձրանում է տարիքի հետ, ընդ որում, կանայք կարող են տուժել դրա տատանումներից դաշտանադադարից հետո:

Սննդաբանի խոսքով՝ 50 տարեկանից հետո խոլեստերինի հետ կապված խնդիրներ չունենալու համար պետք է սննդակարգում լուծվող բջջանյութ ներառել։ Ջրի մեջ այն գելանման զանգված է դառնում, որը «կապում է» խոլեստերինն ու հեռացնում այն ​​օրգանիզմից։

«Օգտակար է վարսակը եւ վարսակի ալյուրից պատրաստված ամեն ինչ: Մրգերը, լոբիները, սերմերը եւ ընկույզները, ինչպիսիք են նուշը, լուծվող մանրաթելային մթերքների ցանկի առաջին տեղում են»,- ասել է Գուդսոնը:

Մասնագետը խորհուրդ է տալիս նախաճաշին շիլա, նուշ ու խնձոր ուտել, սերմերը միշտ ավելացնել վարսակի փաթիլների կամ մածունի մեջ, իսկ ճաշի ժամանակ լոբի ավելացնել ամանի մեջ։

«Նպատակն օրական 25-ից 38 գրամ բջջանյութ ուտելն է, ընդ որում, լուծվող բջջանյութին` 5-ից 10 գրամ»,- նշել է մասնագետը:

News. am