Բրաունի՝ բանանով և կաթնաշոռով
Դիտումներ՝ *
13:25 2021-12-28

Բաղադրիչներ

Խմորի համար՝

1. Մուգ շոկոլադ – 100 գ

2. Կարագ – 100 գ

3. Շաքարավազ – 100 գ

4. Ձու – 2 հատ

5. Ալյուր – 2 ճ/գ

Բանանակաթնաշոռային շերտի համար՝

1. Կաթնաշոռ – 220 գ

2. Բանան – 1 հատ

3. Ձու – 1 հատ

4. Շաքարավազ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Կարագը և շոկոլադը հալեցնել, մի փոքր սառեցնել:

2. Ձուն հարել շաքարավազի հետ:

3. Ձվին ավելացնել շոկոլադե զանգվածը: Խառնել, մինչև միասեռ դառնալը:

4. Ավելացնել ալյուրը, խառնել:

5. Բանանային շերտը ստանալու համար ձուն և շաքարավազը հարել: Այնուհետև բանանը և կաթնաշոռը հարել բլենդերով:

6. Ձվին ավելացնել բանանը և կաթնաշոռը: Խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված:

7. 21 սմ կաղապարը պատել յուղաթղթով, յուղապատել, շոկոլադե զանգվածը լցնել, հարթեցնել:

8. Շոկոլադե շերտի վրա զգուշությամբ լցնել բանանակաթնաշոռային զանգվածը, հարթեցնել:

9. Թխել մոտ 30 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

10. Ամբողջությամբ սառեցնել, հետո նոր հանել կաղապարից: Մատուցել սառը վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am