Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները
Դիտումներ՝ *
00:40 2021-12-20

1. Ադամանդե հարսանեկան զգեստ
Ամենաթանկարժեք հարսանեկան զգեստի արժեքը 12 մլն. դոլար է և սա վառ օրինակ է, թե ինչպես կարելի է համադրել դիզայներների և ոսկերչի աշխատանքները: Ռենե Շտրաուսը կարել է հանդերձանքը, իսկ Մարտին Կատցը ավելացրել է 150 կարատ ադամանդ:
Եվ, չնայած, աշխարհում կան մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ այս շքեղությունը, այնուամենայնիվ այն արդեն 11 տարի է՝ սպասում է իր տիրոջը:

2. Զգեստ սպիտակ ոսկուց

2013 թ, հայտնի ճապոնացի դիզայներ Կատսուրոն ստեղծել է երկրորդ, ամենաթանկարժեք հարսանեկան զգեստը: Այն արժե 8,5 մլն դոլար: Այս արժեքի գաղտնիքը հագուստի վրայի ոսկերչական ծածկույթն է: Այն զարդարված է 1000 մարգարիտներով, 8,8 կարատ քաշով 502 կանաչ ադամանդներով և 5 կարատ սպիտակ ոսկով:

3. Զգեստ սիրամարգի փետուրներով

Զգեստի դիզայներ Վերա Վոնգը զգեստը հասարակությանը ներկայացրել է 2009 թ. և այն գնահատվում էր 1,5 մլն դոլար:

Սիրամարգի 2009 փետուր, 60 նեֆրիտ և 2 ամսյա աշխատանք, ահա այն ռեսուրսները որոնք օգտագործվել են զգեստի պատրաստման համար: Զգեստի վրա օգտագործվել է նաև ոսկի, ինչը մեծացրել է դրա արժեքը։

4. Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը

Շատերը մտածում էին, որ Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստը ոչ ոք չի կարող գերազանցել, բայց 2018 թ. արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը գերազանցեց բոլորի սպասելիքները, որովհետև նրա զգեստի արժեքը 550 000 դոլար է: Զգեստի հիմնական ձևավորումը ադամանդե 1932 թ. Արքայական հավաքածուից պսակաթագն է: Քողի երկարությունը 5 մետր է, որի վրայի ժանյակե ծաղիկները խորհրդանշում են Ազգերի համագործակցության յուրաքանչյուր երկիր:

5. Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստը

Քեմբրիջի դքսուհու հարսանեկան զգեստը գնահատվում է 400 000 դոլար: Ժանյակներով, փղի ոսկորի գույնով և ծաղկային ապլիկացիաներով զգեստը ձգվում է մինչև 3 մետր: Թվում է, թե այն հեքիաթից է: Դիզայներ Սառա Բարտոնը ոգեշնչվել է Վիկտորյանական դարաշրջանից: Ահա թե ինչու է այս հանդերձանքն այդքան հաջող կերպով համատեղում դասական և պարահանդեսային շքեղությունը:

6. Քիմ Քարդաշյանի հարսանեկան զգեստը

Ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթի հետ ամուսնանալիս Քիմը որոշեց չզիջել Քեյթ Միդլթոնին: Դիզայներ Ռիկարդո Տիշիի կողմից պատրաստված զգեստի արժեքը 400 000 դոլար է:

7. Պլատինե հարսանեկան զգեստ

Իտալացի դիզայներ Մաուրո Ադամիի ստեղծագործությունը գնահատվում է 375 000 դոլար: Դրա պատրաստման համար դիզայներն օգտագործել է 40 մետրանոց պլատինի գույն ունեցող կտոր, որը կարել է մետաքսե պլատինե թելով: Դա զգեստին եզակի մետաղական գույն է հաղորդում և դարձնում այդքան թանկարժեք:

8. «9999 կարատ»

2007 թ., սպիտակ ոսկուց եզակի զգեստի ստեղծումից 5 տարի առաջ, դիզայներ Յումի Կատսուրոյի անունն արդեն հայտնի էր «9999 կարատ» անվանումով շեդեվրի շնորհիվ: Այդ զգեստի պատրաստման համար օգտագործվել է համարյա 10 000 կարատ թանկարժեք քար: Զգեստի արժեքը 160 000 դոլար է:

9. Քեթրին Զետա-Ջոնսի հարսանեկան զգեստը

Մայքլ Դուգլասի հետ պսակադրության ժամանակ դերասանուհին հիանալի զգեստ էր կրում, որը կարված էր թանկարժեք սատինից: Արժեքը 140 000 դոլար:

10. Մելանի Թրամփի հարսանեկան զգեստը

ԱՄՆ-ի ներկա առաջին տիկնոջ հարսանեկան զգեստի արժեքը 125 000 դոլար է: 2009թ. Մելանին ընտրել է Դիորի 90 մետրանոց ատլասե զգեստը, որի պատրաստման վրա ծախսվել է 500 ժամ ձեռքի աշխատանք: Զգեստն այնքան ծանր է, որ ցուցադրության ժամանակ այն կրող մոդելը վայր է ընկել: