Ո՞ր մթերքներն են արգելված սրտի հիվանդությունների ժամանակ
Դիտումներ՝ *
22:54 2021-12-17

Սրտի հիվանդությունների ժամանակ ցանկալի է սննդակարգից բացառել որոշ մթերքներ։ Այս մասին ասել է սննդաբան եւ էնդոկրինոլոգ Աննա Կոնովալովան (Ռուսաստան)։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ սրտի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում չօգտագործել յուղոտ միս եւ թռչնամիս, յուղոտ կաթնամթերք եւ բարձր վերամշակված մթերքներ։

«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել հագեցած ճարպեր՝ օրական մինչեւ 10 տոկոս ընդհանուր կալորիականությամբ, տրանսճարպեր՝ մինչեւ 1 տոկոս»,-ասել է մասնագետը։

Բացի այդ, օրական պետք է ուտել ոչ ավել, քան 5 գրամ աղ։

Սննդաբանը կոչ է անում նաեւ նվազեցնել մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքների օգտագործումը մինչեւ օրական 5-10 տոկոս կալորիականությամբ։

«Դրանք ներառում են ոչ միայն շաքարավազ, այլ նաեւ մեղր, մուրաբաներ, օշարակներ, խտացրած հյութեր»,-ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող պացիենտները պետք է սննդակարգում ներառեն օրական առնվազն 500 գրամ բանջարեղեն եւ մրգեր, ինչպես նաեւ ամբողջահատիկ, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, միս եւ թռչնամիս, ընկույզ, սերմեր։

Ձուկ եւ ծովամթերք պետք է օգտագործել շաբաթական առնվազն 2-3 անգամ։

news. am