Ամանորին ընդառաջ Louis Vuitton նորաձևության սրահը թողարկել է տոնական կապսուլային հավաքածու։ Ֆրանսիական ապրանքանիշն առաջարկում է նաև պայուսակների, սպորտային կոշիկների, տան դեկորների, աքսեսուարների լայն հավաքածու:
Ամանօրյա հավաքածուն ներառում է կաշվե բարձեր և ծաղիկներ, զարդեր պահելու համար երաժշտական տուփ, մոնոգրամ պլեքսիգլասից տուփ, քանդակազարդ հայելիներ՝ փայտե ներդիրով, սկուտեղներ, ծաղկամաններ և այլ դեկորային պարագաներ, որոնք նախագծել են Էդվարդ Բարբերն ու Ջեյ Օսգերբին:
Պատրաստեց blog.168.am-ը