Զվարճալի պատմություններ հայտնի մարդկանց կյանքից
Դիտումներ՝ *
00:10 2021-12-17

Շատ հայտնի մարդիկ ունեցել են ոչ միայն հարուստ և հետաքրքիր կյանք, այլ նաև հումորի զարմանալի զգացում, և նրանց կյանքում շատ զվարճալի պատմություններ են պատահել:

Ներկայացնում ենք ամենազվարճալի դեպքերը հայտնիների կյանքից:

Մարկ Տվեն


Մի օր Մարկ Տվենը նամակ ստացավ, որում միայն մեկ բառ կար՝ «Խոզ»։

Առանց երկար մտածելու՝ գրողն իր թերթում հրապարակել է այս հաղորդագրության պատասխանը. «Բավականին հաճախ եմ առանց ստորագրության նամակներ ստանում: Բայց երեկ ինձ առաջին անգամ ստորագրություն ուղարկեցին՝ առանց նամակի»:

***

Մի անգամ հանրային միջոցառման ժամանակ Մարկ Տվենը զրուցում էր իր համար մի տհաճ մարդու հետ: Անհարմարությունը հարթելու համար նա որոշեց հաճոյախոսել նրան.

– Այսօր դու պարզապես հրաշագեղ եք:

Որին տիկինը կոպիտ պատասխանում է.

– Ձեր մասին նույնը չեմ կարող ասել:

Մարկ Տվենի պատասխանը չուշացավ:

– Բայց դուք կարող եք անել այնպես, ինչպես ես եմ անում՝ ստել:

Մոցարտ


Հանուն երախտագիտության

Դքսուհի Մարի Անտուանետը փոքրիկ Մոցարտին՝ ապագա կոմպոզիտորին տարավ Վիեննայի պալատ: Տղան սայթաքեց մանրահատակի վրա և ընկավ, դքսուհին շտապեց բարձրացնել նրան:
– Դուք շատ բարի եք,- ասաց երիտասարդ երաժիշտը,- ես կամուսնանամ Ձեզ հետ:
Մարի Անտուանետը Մոցարտի խոսքերը փոխանցել է մորը.
– Ինչո՞ւ ես ուզում ամուսնանալ Նորին Մեծության հետ, – հարցրեց Կայսրուհին:
– Երախտագիտությունից դրդված, – պատասխանեց Մոցարտը:

Սոկրատես


Մի անցորդ հարցրեց փիլիսոփա Սոկրատեսին.

– Քանի՞ ժամ է անհրաժեշտ քաղաք հասնելու համար:

Սոկրատեսը պատասխանեց.

– Քայլիր…

Ճամփորդը քայլեց, և երբ քսան քայլ անցավ, Սոկրատեսը բղավեց.

– Երկու ժամ:

– Ինչու՞ ինձ միանգամից շասեցիր, – վրդովվեց նա:

– Իսկ ես որտեղի՞ց իմանայի, թե ինչ արագությամբ եք քայլում: