IBM-ը և Samsung-ը ստեղծել են նոր չիպ, որը կկարողանա սմարթֆոնների մարտկոցները մի ամբողջ շաբաթ լիցքավորված պահել
Դիտումներ՝ *
23:45 2021-12-16

IBM և Samsung տեխնոլոգիական ընկերությունները հայտարարել են բեկումնային չիպի մասին, որը սմարթֆոնների մարտկոցները մի ամբողջ շաբաթ լիցքավորված պահելու ներուժ ունի, հայտնում է Daily Mail-ը:

Չիպն ունի նոր Vertical Transport Field Effect Transistors (VTFET) դիզայն, ինչի շնորհիվ էներգիայի օգտագործումը նվազում է 85 տոկոսով:

Նշվում է, որ IBM-ը և Samsung-ը նոր չիպը նախագծել են՝ հույս ունենալով թեթևացնել չիպերի գլոբալ դեֆիցիտի դեմ պայքարը, որը սկսվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով: