Ինչպես նվազեցնել աչքերի լարվածությունը համակարգչով աշխատելիս
Դիտումներ՝ *
23:11 2021-12-16

Համակարգչով ամենօրյա աշխատանքը կարող է մեծ վնաս հասցնել ձեր տեսողությանը, եթե դուք չհետևեք մի քանի պարզ կանոնների: Աչքերի լարվածությունից խուսափելու համար կարող եք կարդալ այս նյութը:

20-20-6-ի կանոնը

Յուրաքանչյուր 20 րոպե հայացքը հեռացրեք համակարգչի էկրանից և 20 վայրկյան նայեք ձեզանից 6 մետր հեռու գտնվող որևէ առարկայի:

Էկրանի դիրքը

Էկրանը պետք է լինի 50-76 սմ հեռավորության վրա, իսկ հայացքը պետք է լինի էկրանի վերևի հատվածին: Այդպիսի բարձրություն կարող եք ստանալ էկրանի տակ գրքեր դնելով, կամ աթոռը ներքև իջեցնելով:

Էկրանի լուսավորությունը

Էկրանի լուսավորությունը պետք է համապատասխանի շրջակա լուսավորությանը: Դուք կարող եք հարմարեցնել լույսը էկրանի սպիտակ ֆոնի հետ

Տեքստի չափը և գույնը

Տեքսը պետք է 3 անգամ մեծ լինի ամենափոքր տառաչափից, որը դուք կարող եք կարդալ 50-76 սմ հեռավորությունից: Աչքը ամենից լավ ընկալում է սև տեքստը սպիտակ կամ թույլ դեղին ֆոնին:

Աչքերի խնամք

Եթե դուք լինզաներ եք կրում, ապա համակարգչի մոտ աշխատելը աչքերը ավելի ուժեղ են լարում: Որպեսզի նվազեցվի աչքերի լարվածությունը, կարելի է շաբաթը մեկ երկու անգամ լինզաները փոխարինել ակնոցով: