Բաղադրիչներ
4 ձու

1 բաժակ շաքարավազ

100 գ կարագ

1 թեյի գդալ սոդա

Կրեմի համար
200 գ կարագ
Եփած խտացրած կաթ
3 ճաշի գդալ մեղր
Պատրաստման եղանակը
Ձուն հարիր 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացրու կարագ, սոդա և այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանիր 2 կամ 3 գնդի և դիր սառցախցիկի մեջ:

Սառչելուց հետո խմորի գնդերը անցկացրու քերիչով՝ թաթախելով ալյուրի մեջ ու թխիր 180°C ջեռոցում այնքան, մինչև վարդագունի: Հարկավոր է մաղել թխված շերտերը՝ ավելորդ ալյուրը մաքրելու համար:
Կրեմ
200 գ կարագը լավ հարիր, ապա գդալ-գդալ ավելացրու մեկ տուփ եփած խտացրած կաթն ու մեղրը:

Խառնիր կրեմը և խմորը ու ձևավորիր խորանարդիկներ։
BlogNews.am


