20 հետաքրքիր փաստ Ֆրանսիայի մասին
Դիտումներ՝ *
11:14 2022-01-06

Ֆրանսիան միայն սիրո քաղաք Փարիզը չէ. նարդոսի անծայրածիր դաշտերը, հինավուրց պատմությունը, մշակույթի հազարավոր հուշարձանները, հիասքանչ լեզուն և ոչ միայն, ամբողջական են դարձնում Ֆրանսիան: Այս երկրում յուրաքանչյուրը կարող է գտնել ինչ-որ բան, ինչը կստիպի նրան ընդմիշտ սիրահարվել այդ երկրին:

1. Ֆրանսիացիների 90 տոկոսը վարում են հայրենական ավտոմեքենաներ՝ «Ռենո», «Պեժո», «Սիտրոեն»:

2. Կիրակի օրերին Ֆրանսիայում բոլոր խանութները փակ են:

3. Ոչ թանկ, բայց լավ գինու մեկ շիշը Ֆրանսիայում ավելի էժան է, քան մեկ գավաթ սուրճը՝ սրճարանում:

4. Ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը՝ Լուվրը, գտնվում է Փարիզում:

5. Ֆրանսիայում գրեթե ամենուր կարելի է առանց վախենալու խմել ծորակի ջուր:

6. Բոլոր եվրոպական երկրների մեջ գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ Ֆրանսիան առաջատարն է:

7. Այս երկրում կարմիր գինին ավելի պոպուլյար է, քան սպիտակը:

8. Ֆրանսիան գորտի արտահանմամբ գրավում է առաջին տեղն աշխարհում:

9. Ֆրանսիական օրենքները արգելում են խոզին տալ «Նապոլեոն» անունը:

10. Փարիզյան ամենահին կամուրջը կրում է «Նոր կամուրջ» անվանումը:

11. Փարիզի ոստիկանները երբեմն աշխատանքի են դուրս գալիս անվաչմուշկներով:

12. Ֆրանսիան աշխարհի ամենաթանկ երկրներից մեկն է: Գներն այստեղ երկու անգամ ավելի բարձր են, քան, օրինակ, Գերմանիայում:

13. Ֆրանսիայում իշխանությունները նպաստ են վճարում շներին պահելու համար:

14. Օրենքը, որն արգելում էր փարիզուհիներին տաբատ կրել, պաշտոնապես հանվել է 2012 թվականին:

15. Աֆրիկայում ֆրանկոֆոն բնակչությունն ավելի շատ է, քան Ֆրանսիայում:

16. Ֆրանսիան գրավում է աշխարհում առաջին տեղը զբոսաշրջության մակարդակով:

17. Ճաշի համար հատկացված ընդմիջումը ֆրանսիական ընկերություններում տևում է ոչ թե մեկ, այլ երկու ժամ:

18. Ֆրանսիայում ժամանադրությունից կամ որևէ այլ միջոցառումից ուշանալը անպարկեշտ բան չի համարվում:

19. Շահութահարկը Ֆրանսիայում ամենաբարձրներից մեկն է աշխարհում:

20. Ֆրանսիայի օրենքները թույլ են տալիս ամուսնանալ արդեն մահացած մարդու հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am