Ինչպե՞ս հարստանալ. Ջեֆ Բեզոսի խորհուրդները
Դիտումներ՝ *
09:57 2021-10-30

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի բիզնես կանոնները:

1. Եթե աշխատանքի գնալով՝ դուք որոշում եք, որ անելու ենք միայն այն, ինչ գիտեք, ապա դուք չափազանց շատ հնարավորություններ բաց կթողնեք:

2. Պետք է միշտ նորարարությունների ձգտել: Դա պետք է անել և´ լավ, և´ վատ ժամանակներում:

3. Եթե դուք հաճախորդին դժբախտ դարձնեք, նա դրա մասին կպատմի ոչ թե 5, այլ 5000 հոգու:

4. Ես սիրում եմ վերցել իրեր և դրանք կատարելագործել այն աստիճանի, որ մարդիկ մտածեն՝ օ~, սա լրիվ ուրիշ բան է:

5. Ինչ էլ որ անես, մրցակցություն միշտ էլ լինելու է, բայց յուրաքանչյուր առավոտ ես արթնանում եմ հետևյալ մտքով՝ որո՞նք են այն երեք ընկերությունները, որոնց մենք ցանկանում ենք հաղթել:

6. Ամենաթանկ բանը, որ դուք կարող եք անել, սխալ թույլ տալն է:

7. Նորարարությունը պահանջում է պատրաստվածություն հասկացված չլինելուն և երկար ժամանակ:

8. Ես գերադասում են խոսել 50 մարդու հետ և աշխատանքի չընդունել նրանցից ոչ մեկին, քան աշխատանքի վերցնել ոչ համապատասխան մարդու:

9. Նորարարություններ անելու համար դուք դուք պետք է համառ, միևնույն ժամանակ ճկուն լինես: Եթե համառ չեք, էքսպերիմենտներից չափազանց շուտ կհրաժարվեք: Եթե ճկուն չեք, չեք տեսնի խնդրի այլ լուծում:

10. Բիզնեսում կարելի է կողմորոշվել կա´մ մրցակիցների, կա´մ հաճախորդների ուղղությամբ: Առաջին դեպքում դուք կկորցնեք նախաձեռնությունը: Երկրորդ դեպքում կհասնեք հաջողության:

Աղբյուր՝ 168․am