Լավագույն ուտեստը, որը կարելի է պատրաստել հավից
Դիտումներ՝ *
12:09 2022-01-10

Սալտիսոն պատրաստելու համար անհրաժեշտ է՝

1. Հավի միս (կրծքամիս, զադր) – 2 կգ

2. Աղ, սև հատիկավոր պղպեղ

3. Համեմունքներ, սխտոր

4. Ժելատին – 35 գ

5. Դափնու տերև

Պատրաստման եղանակը

1. Անհրաժեշտ են երկու տարբեր չափերի կաթսաներ: Հավը լվանալ, կտրատել, փոքր կաթսայի մեջ շարել հավի միսը, ավելացնել դափնու տերևը, սև հատիկավոր պղպեղը, աղ ցանել, մսի կտորների վրա ժելատին շաղ տալ: Ավելի մեծ կաթսայի մեջ լցնել ջուր՝ կաթսայի 3/4-ի չափով:

2. Ջրով կաթսան դնել կրակի վրա, դրա մեջ տեղավորել հավի մսով կաթսան: Ջուրը հասցնել եռման և կրակը ցածրացնել: Շոգեխաշել հավը 3-4 ժամ:

3. Պատրաստի հավը մի փոքր սառեցնել: Միսն առանձնացնել ոսկորից, կտրատել: Կաղապարի մեջ խիտ շարել մսի կտորները:

4. Հյութը, որն առաջացել է միսը շոգեխաշելիս, շատ չէ, բայց բավարար է, որպեսզի ամբողջությամբ ծածկի կտրատված մսի կտորները: Ստացված հեղուկը քամել և լցնել մսի վրա:

5. Հավի սալտիսոնն ամբողջությամբ սառեցնել, հետո դնել սառնարանը: Կտրատել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am