Հարուստների տարօրինակությունները. 11 էքսցենտրիկ միլիարդատերեր
Դիտումներ՝ *
17:51 2022-01-10

Վերջերս Ջեք Դորսին հայտարարեց, որ հեռանում է Թվիթերի գլխավոր տնօրենի պաշտոնից: Գործարարը մի փոքր տարօրինակ է համարվում, և դրա համար կան պատճառներ: 45-ամյա բիզնեսմենի կարողությունը կազմում է 10 մլրդ ֆունտ: Նա ունի տարօրինակ հետաքրքրություններ. նա պրոֆեսիոնալ մերսող է, սիրում է սառը ցնցուղ ընդունել, չի ուտում հանգստյան օրերին և զբաղվում է մեդիտացիայով ժամեր շարունակ:

Դարսին միակ հարուստ մարդը չէ, ով տարօրինակություններ ունի: Ահա ևս 11 հարուստ մարդիկ, ովքեր բավականին տարօրինակ արարքներ են թույլ տվել:

1. Ռիչարդ Բրենսոն

Մի անգամ Virgin-ի հիմնադիրը որոշել է ընդլայնել ընկերության գործունեությունը և սկսել է թութակներ բազմացնել: Բայց թութակները սկսել են ավելի արագ բազմանալ, քան նա հասցրել է դրանց վաճառել:

2. Հենրի Ֆորդ

Ամերիկյան ավտոմոբիլային հսկայի հիմնադիրը ընկերություն է արել գյուտարար Թոմաս Էդիսոնի հետ: Ֆորդը կարողացել է բռնել գիտնականի վերջին շունչը մահվան պահին՝ հավաքելով օդը փորձանոթի մեջ: Այժմ այն պահպանվում է թանգարանում:

3. Գնդապետ Սանդերս

KFC-ի սեփականատեր Հարլանդ Սանդերսը սկսել է իր բիզնեսը ֆասթ-ֆուդի ոլորտում ավտոլցակայանից: Նա թողել է իրավաբանի կարիերան այն բանից հետո, երբ դատարանի դահլիճում մտել է ծեծկռտուքի մեջ: Մի անգամ էլ գործարարը փոխհրաձգություն է սկսել մրցակցի հետ:

4. Բիլ Գեյթս

1977 թվականին Գեյթսին ձերբակալել են Նյու Մեխիկոյում՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար: Նա խոստովանել է, որ հիշում է իր աշխատակիցների մեքենաների համարները, որպեսզի հետևի նրանց: Բացի այդ, միլիարդատերն ունի ևս մեկ տարօինակ հետաքրքրություն՝ թափառել աղբանոցներում:

5. Ուորեն Բաֆեթ

Միլիարդատերն ապրում է տան մեջ, որը գնել է 1958 թվականին, 23 հազար ֆունտով: Նա օրական խմում է 5 բանկա Կոկա-կոլա և կատակում է, որ ինքը 1/4 մասով բաղկացած է գազավորված քաղցր ըմպելիքից:

6. Ռեյ Քրոք

«Մաքդոնալդս»-ի առաջին սեփականատերերից մեկն արգելել է իր ընկերության ղեկավարներին աշխատանքի ընդունել քարտուղարուհիների: Քրոքը կարծում էր, որ այդպիսով նրանք ավելի ակտիվ կլինեն, քանի որ ստիպված կլինեն ինքնուրույն պատասխանել հեռախոսազանգերին:

7. Սթիվ Ջոբս

Շատ խելացի, բայց մի փոքր տարօրինակ միլիարդատերը ոտքերը լվանում էր զուգարանակոնքի մեջ, որպեսզի ազատվեր սթրեսից, և հաճախ չէր օգտվում ցնցուղից: Նա այնքան շատ էր գազար ուտում, որ մաշկը ձեռք էր բերել նարնջագույն երանգ: Ի դեպ, նա ոչ մի ժառանգություն չի թողել իր դստերը:

8. Ինգվար Կամպրադ

«Իկեա»-ի հիմնադիրը միլիարդատեր էր, բայց հաճախ հագուստ էր գնում էժանագին շուկաներից:

9. Ջոն Փոլ Գետտի

Նավթային մագնատն այնքան ժլատ էր, որ իր առանձնատանը տեղադրել էր վճարովի հեռախոս հյուրերի համար: Նա իր 16-ամյա թոռան համար փրկագին վճարեց, երբ առևանգողները կտրեցին վերջինիս ականջը:

10. Գետտի Գրին

Իր ժամանակների ամենահարուստ կինը շատ ժլատ էր: Նա գնում էր կոտրատված թխվածքաբլիթներ, որովհետև դրանք ավելի էժան էին, քան ամբողջականները:

11. Իլոն Մասկ

Tesla-ի և SpaceX-ի տնօրենը հայտնի է իր բուռն անձնական կյանքով: Նա ամուսնացել և ամուսնալուծվել է իր կնոջ՝ Տաուլա Ռայլիի հետ երկու անգամ: 2020 թվականին ծնվել է միլիարդատիրոջ 7-րդ զավակը՝ կանադացի երգչուհի Գրայմսից, ում նա կոչել է Էքս Էշ Էյ-Թուելվ (X Æ A‑XII):

Պատրաստեց Անի Գաբուզյանը