Անցնող շաբաթվա նորույթները՝ մեքենաշինական հսկաներից
Դիտումներ՝ *
17:23 2021-12-12

Շաբաթն առանց նորությունների չի անցել մեքենաշինության համաշխարհային ասպարեզում. ոլորտի հսկաներն իրենց խոսքն են ասել տարբեր մոդելների տեսքով: Այս մասին գրում է Motor.ru-ն՝ ներկայացնելով անցնող շաբաթվա գլխավոր նորույթները:

Bugatti Chiron Pur Sport

Եզակի մոդելը նվիրվում է սպորտային մեքենայի 90-ամյակին: Bugatti Sur Mesure ստորաբաժանումը ներկայացրել է Chiron Pur Sport ավարտուն նախագիծը, որը ստեղծելիս ոգեշնվել են 1931 թվականին Ֆրանսիայում անցկացված Գրան պրիում Լուի Շիրոնի հաղթանակով:

Դիզայներները հիպերմեքենայի համար երկու նոր ներկ են ստեղծել, որոնք հիշեցնում են 20-ականների և 30-ականների Bugatti-ի գույները:

Tesla Cybertruck-ի քառաշարժիչ տարբերակը

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը բացահայտել էնոր Cybertruck էլեկտրական պիկապի մասին տեղեկությունները, որը թողարկման է պատրաստվում: Նրա խոսքով՝ ընկերությունում որոշել են փոփոխության ենթարկել ուժային համակարգը. մեքենան կներկայանա 4 շարժիչով երեքի փոխարեն:

Hyundai Tucson-ի ամենագնաց տարբերակը

Հարավկորեական ընկերությունը ներկայացրել է քորսովերի XRT «ամենագնաց» տարբերակը, որը առանձնանում է դիզայնով:

Audi TT RS «գերհզոր» հատուկ մոդելները

Սուպերքարի վերջին սերիան ներկայացնող մեքենաները, որոնք ստացել են Heritage Edition անվանումը, առանձնանում են թափքի գունավորման հինգ տարբերակով, ինչպես նաև Quattro փորագրմամբ և ձևափոխված ինտերիերով: Դրանք թողարկվելու են 50 օրինակով: