Իռլանդիայի Հանրապետությունը մի շփոթեք Հյուսիսային Իռլանդիայի հետ, որը մտնում է Մեծ Բրիտանիայի կազմի մեջ: Իհարկե, այս երկու երկրների միջև կան շատ նմանություններ, բայց տարբերություններն ավելի շատ են: Իռլանդիան ինքնատիպ վայր է՝ դաժան եղանակային պայմաններով և սեփական ավանդույթներով, որոնք շատ տարբեր են անգլիականից:
1. Իռլանդիայում գոյություն ունի սեփական Հելոուինը. այստեղ այն կոչվում է Սամայն:
2. Սպիտակ տունն ԱՄՆ-ում կառուցվել է իռլանդացի ճարտարապետ Ջեյմս Հոբանի կողմից:
3. Բջջային հեռախոսներն Իռլանդիայում ավելի շատ են, քան մարդիկ:
4. Գներն Իռլանդիայում ավելի բարձր են, քան հարևան Մեծ Բրիտանիայում:
5. Իռլանդացիների մեծամասնությունը չափազանց լոյալ վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նկատմամբ:
6. Իռլանդիայում ամենապոպուլյար մթերքը կարտոֆիլն է:
7. Իռլանդիայում կա պաշտոնական երկու լեզու՝ իռլանդերենը և անգլերենը: Ի դեպ, իռլանդացիների անգլերենը դժվար հասկանալի է նույնիսկ անգլիացիների համար:
8. Մեկ անձի հաշվով ալկոհոլի օգտագործման քանակով Իռլանդիան աշխարհում գրավում է երկրորդ տեղը՝ Չեխիայից հետո:
9. Հանրահայտ Տիտանիկը նախագծվել է Իռլանդիայում:
10. Իռլանդիայում փաբերն իսկապես այնքան շատ են, որքան որ ասում են: Ամենահինը դրանցից բացվել է 900 տարի առաջ և մինչ օրս գործում է:
11. Իռլանդիայից դուրս ավելի շատ իռլանդացի է ապրում, քան հենց իրենց պատմական տարածքում:
12. Իռլանդական քաղաքների փողոցներում գրեթե բացակայում են հետիոտնի համար նախատեսված զեբրերը:
13. Իռլանդիայում գրեթե բոլոր խանութները կիրակի օրերին փակ են:
14. Իռլանդիայում չափազանց պոպուլյար է հնդկական խոհանոցը:
15. Իռլանդիայում պոպուլյար չեն բնակարանները: Յուրաքանչյուր իռլանդացի հնարավորության դեպքում սեփական տուն է ձեռք բերում:
16. Իռլանդացիների համար սովորական է դաժան կլիման: Այն ժամանակ, երբ զբոսաշրջիկները սվիտեր են հագնում, իռլանդացիները կարող են իրենց լավ զգալ կարճ տաբատով և սպորտային վերնաշապիկով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am