Լավ կատակերգություններ, որ արժե դիտել
Դիտումներ՝ *
00:54 2021-12-10

Առանձնացրել ենք կատակերգություններ, որոնք լավագույնների շարքում են և շատերի սիրելիները: Այս ֆիլմերն ենք առաջարկում դիտել լավ տրամադրություն ունենալու համար:

1. Duplex, 2003
ռեժ.՝ Դենի Դե Վիտո

Բեն Սթիլերը և Դրյու Բերիմորը մարմնավորում են մի երիտասարդ ամուսինների, ովքեր գտնում են իրենց երազանքի բնակարանը՝ երկհարկանի տան առաջին հարկում: Բայց բնակարանի գնումը բեռ է դառնում: Նրանց անընդհատ խանգարում է մի «հյուծված պառավ», որը չի պատրաստվում տեղափոխվել: Զույգը որոշում է մի փոքր սպասել, մինչև վատ տրամադրված և անտանելի հարևանը «բնական ճանապարհով» տեղափոխվի մյուս աշխարհ: Բայց պառավի կենսուրախությունը նրանց ոչ մի շանս չի թողնում: Երիտասարդ զույգի կյանքը վերածվում է մղձավանջի…

2. How to Be Single, 2016
ռեժ.՝ Քրիստիան Դիտեր

Լինում են դեպքեր, երբ մարդիկ իրենք են ընտրում միայնությունը:

Երբ Էլիսը հոգնում է ընկերոջից, հեռանում է, հեռանում է իրեն գտնելու և ինքն իրեն ավելի լավ ճանաչելու համար, հեռանում է, որ հասկանա՝ արդյոք սիրո՞ւմ է տղային, թե՞ ոչ: Էլիսը ծանոթանում է Ռոբինի հետ, որը սիրում է խնջույքների գնալ և ուրախանալ: Ռոբինը պնդում է, որ երիտասարդությունն անցողիկ է, և պետք է վայելել այն այստեղ և հիմա, քանի դեռ կարող ես և քանի դեռ վայրի ես ու անհոգ:

Ռոբինն օգնում է Էլիսին՝ դուրս գալ այդ վիճակից և հասկանալ, որ առանց կողակցի ևս կարող ես լինել լիարժեք և երջանիկ:

3. Murder Mystery, 2019
ռեժ.՝ Քայլ Նյուաչեկ

Թեթև կատակերգական դետեկտիվ պատմություն Ադամ Սենդլերի և Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ, ովքեր, պարզվում է, որ միլիարդատիրոջ սպանության գլխավոր կասկածյալներն են: Եվ դա տեղի է ունենում նրանց երկար սպասված արձակուրդի ժամանակ:

4. Second Act, 2018
ռեժ.՝ Փիթեր Սիգալ

Ֆիլմի գլխավոր դերում Ջենիֆեր Լոպեսն է: Գլխավոր հերոսուհին արդեն դադարել է հուսալ, որ իր երազանքները կիրականանան, երբ հանկարծ պատահաբար հեղինակավոր պաշտոն է ստանում խոշոր ընկերությունում: Այժմ նա հնարավորություն ունի դրսևորելու իրեն իր ուզած ձևով: