Ի՞նչ վիտամիններ են անհրաժեշտ ձմռանը
Դիտումներ՝ *
22:16 2021-12-09

Ձմռանը կարևոր է օգտագործել D, С վիտամիններ և ցինկ։ Այսպիսի կարծիք է հայտնել առողջ կենսակերպի եւ սննդի մարզիչ Հոլի Զոքոլանը։

Ինչպես գրում է Express-ը, D վիտամինը սովորաբար օրգանիզմում սինթեզվում է արեւի լույսի ազդեցության ներքո։ Սակայն ձմռան ամիսներին, երբ մարդիկ արեւի լույսի պակաս ունեն, անհրաժեշտ է ընդունել այդ վիտամինը որպես հավելում։ Կարծիք կա, որ այդ վիտամինը նաև ամրացնում է իմունիտետը։ Այն պարունակվում է ձկան յուղի, մսեղենի, պանրի եւ ձվի դեղնուցի մեջ։

Ցինկը, ինչպես եւ С վիտամինը, ձմռանը օգնում է պայքարել մրսածության դեմ։ Վերջինը նաեւ կարեւոր է օրգանիզմի հյուսվածքների վերականգնման համար։

news. am