13 հետաքրքիր փաստ Գերմանիայի մասին
Դիտումներ՝ *
15:27 2022-01-03

Եթե Դուք կարծում եք, որ Գերմանիան հասկանալի և լավ ծանոթ երկիր է, ուրեմն այս հետաքրքիր փաստերի մասին հաստատ չեք լսել:

1. Բեռլինում կամուրջներ ավելի շատ կան, քան Վենետիկում

Բեռլինում կա 960 կամուրջ:

2. Փախուստը բանտից հանցագործություն չէ

Դեռևս 19-րդ դարում գերմանական կառավարությունը որոշել է, որ ազատության ձգտումը հանդիսանում է մարդու «հիմնական» բնազդը, և նշանակում է, որ փախուստը միանգամայն բացատրելի է և չի կարող հանցագործություն հանդիսանալ:

3. Առաջին տպագիր գիրքը գերմաներեն է

1455 թվականին Յոհան Գուտենբերգը՝ գրքի տպագրության գյուտարարը, տպագրել է առաջին գիրքը: Դա 42 էջանոց գերմաներեն Աստվածաշունչն էր:

4. Շատ երկար են ապրում

Տղամարդիկ միջինն ապրում են 78 տարի, իսկ կանայք՝ 83:

5. Գարեջո՞ւր ես եփում, միայն 4 բաղադրիչ

1516 թվականին Գերմանիայում հայտնվեց Ռայնհայտսգեբոտը՝ օրենք, որը կարգավորում է գարեջրի արտադրությունը: Համաձայն այդ օրենքի՝ այս խմիչքը պետք է պատրաստվի միայն 4 բաղադրիչներից՝ ջրից, լուպուլուսից, դրոժից և գարուց: Մնացած դեպքերում խմիչքը գարեջուր չի համարվում:

6. Գերմանացիները գարեջուր շատ են խմում

Այս ցուցանիշով նրանք երկրորդն են՝ իռլանդացիներից հետո: Գերմանիայի յուրաքանչյուր բնակիչ միջինը խմում է տարեկան 119 լ գարեջուր:

7. Կարելի է ծորակից ջուր խմել

Գերմանական ջրի որակը ամենաբարձրերից մեկն է աշխարհում, այնպես որ, Գերմանիայում հանգիստ կարող եք ծորակից ջուր խմել:

8. Ամենատարածված ազգանունը Եվրոպայում

Ամենատարածված ազգանունը Եվրոպայում Մյուլլերն է: Իսկ հենց Գերմանիայում ապրում են մոտ 320 հազար մարդիկ, ովքեր կրում են այդ ազգանունը:

9. Ամենանեղ ճանապարհն աշխարհում

Ռոյտլինգեն քաղաքում կա ճանապարհ, որի լայնությունը կազմում է 31 սմ:

10. «Ամենաուժեղ» անձնագիրը Եվրոպայում

Գերմանական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի այցելել ավելի քան 170 երկիր:

11. Ադիդասը և Պուման հիմնադրվել են երկու եղբայրների կողմից

Գերմանացի Դասլեր եղբայրները հիմնադրել են աշխարհահռչակ Ադիդասը և Պուման: Հետագայում նրանք լուրջ վիճել են, բայց նրանց երկու ապրանքանիշերն էլ դարձել են համաշխարհային առաջատարներ:

12. Աշխարհի ամենահին պանդոկը

1146 թվականին Ռեգենսբուրգում բացվել է պանդոկ, որը պաշտոնապես համարվում է ամենահինն աշխարհում: Այն աշխատում է մինչ օրս և փակվել չի պատրաստվում:

13. Ալկոհոլային հարբածությունը՝ որպես մեղմացուցիչ հանգամանք

Ալկոհոլային հարբածության վիճակը համարվում է մեղմացուցիչ հանգամանք դատարանում: Կարևոր փաստ՝ դա չի վերաբերում ավտովթարներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am