Նա, ով ժպտում է, միշտ ուժեղ է նրանից, ով չարանում է
Դիտումներ՝ *
22:00 2021-12-08

«Մեծ ցնցումների կամ դժվարությունների ժամանակներում ավելի լավ է շարունակել գործով զբաղվել՝ սեփական չարությունդ ու էներգիադ դեպի ինչ-որ դրական կողմ ուղղելով». Լի Յակկոկա

Ասում են, թե մարդն ապրում է նրանով, ինչի վրա կենտրոնացած է նրա ուշադրությունը: Դրա համար էլ, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ու թվում է, թե չգիտեք՝ ինչից սկսել, միայն համբերությունն ու լավատեսության որոշակի չափաբաժինը կօգնեն հաղթահարել խնդիրն առանց կործանարար հետևանքների:

Իսկ եթե դուք, այնուամենայնիվ, ընտրեք նեգատիվ լինելը, այն կարող է հանգեցնել ոչ անհրաժեշտ էմոցիոնալ դիսբալանսի ու դառնալ առավել մեծ սթրեսի, անհանգստության ու զայրույթի պատճառ:

Խաղաղ ու հանգիստ ժպիտը կօգնի հասնել ավելիին

Դեպքերի մեծ մասի ժամանակ կոնֆլիկտները կարող են առաջանալ մտերիմ մարդկանց միջև: Նման իրավիճակներում իրադարձությունների զարգացման երկու տարբերակ կա՝ մենք կորցնում ենք վերահսկողությունը, կամ էլ փորձում ենք առավելագույնս ռացիոնալ տեսանկյունից վերլուծել տեղի ունեցածը:

Այս կամ այն տարբերակի օգտին ընտրությունը կախված է սեփական իմպուլսիվությունը վերահսկելու ունակությունից և ծայրահեղ ուշադիր լինելուց: Այստեղ ավելի ճիշտ կլինի օգտագործել գիտակցության սթափ լինելը, որը թույլ կտա «հանգստացնել ալիքները»:

«Ժպիտով ավելի հեշտ է հասնել ցանկալիին, քան սրով». Վիլյամ Շեքսպիր

Էությունն այն չէ, որ վեճի մեջ ինչ-որ մեկը հաղթի, իսկ մյուսն էլ պարտվի: Հավասարակշռության քաղած դասից օգուտն առավել օգտակար կլինի:

Խաղաղ երկխոսությունը, ոչ ժամանակավրեպ ժպիտը ու լարվածությունը թոթափած վարքագիծը ի պատասխան ագրեսիային՝ անպայման պետք կգան ապագայում նաև այլ իրավիճակների դեպքում: Ահա թե ինչու ենք մենք ասում՝ «Երբ ուզում ես ինչ-որ բանի հասնել, ժպտա»:

Չարությունը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ

Կատաղությունը հանգեցնում է անելանելի իրավիճակների: Այն խանգարում է լսել ու լսված լինել, թույլ չի տալիս հասկանալ շրջապատողներին ու հասկացված լինել նրանց կողմից: Երբ մենք զայրանում ենք, մենք արդեն ոչինչ չենք տեսնում, բացի սեփական «ես»-ից:

Կոնֆլիկտի կողմերից և ոչ մեկը չի մտածում այն մասին, որ կարող է սխալվել, որ պարտադրում է իր գաղափարները, այլ ոչ թե բացատրում է դրանք, կամ բացատրությունները ընդունում է՝ որպես միակ ճշմարտություն, թեպետ դրանք կարող են իրականության հետ որևէ աղերս չունենալ:

«Չարանալը նույնն է, ինչ ձեռքդ վերցնես վառվող ածուխը՝ այն ուրիշի վրա նետելու համար: Միակ մարդը, ով այրվածքներ կստանա, Դուք ինքներդ եք». Բուդդա

Կատաղությունը մթագնում է զայրացած մարդու գիտակցությունը՝ նրան ստիպելով հավատալ իր սխալի անհնարինությանը: Բացի դրանից, նա կարող է նույնիսկ չգիտակցել, որ մարտում հաղթանակը իրեն ոչինչ էլ չի տալու, քանի որ նա չի իմացել, թե ինչի մասին է մտածում իր հակառակորդը, կամ այն պատճառով, որ վերջնարդյունքում նա կհավատա ստին:

Բարդ իրավիճակի խաղաղ ու հանգիստ լուծում

Մյուս կողմից՝ նա, ով ի պատասխան բարդությունների՝ ժպտում է, ավելի դիմացկուն է լինում, քան նա, ով զայրանում է: Այդպիսի մարդը հասկանում է, որ դատողությունն ու վերլուծությունը հաճախ զայրույթից ծնվող հանդգնության ու կոպտության վատագույն թշնամիներն են:

Ավելին, նա ստանում է խնդիրների լուծման արժեքավոր փորձ՝ իր համար բացահայտելով համբերությունը: Շատ կարևոր է կարողանալ լսել ու հարգել այլոց կարծիքը, որը կարող է տարբերվել մեր կարծիքից, ինչպես և հիշել, որ մենք բոլորս էլ՝ թե մեր արարքներում, և թե խոսքում, սխալներ ենք գործում:

Պետք է հասկանալ, որ բարդ ժամանակներում ինքդ քեզ վերահսկել կարողանալն օգնում է կառավարել քո կատաղության պոռթկումները: Խոսքն այն մասին չէ, որ խնդիրներին մատների արանքով նայես, այլ այն մասին, որ սովորես առավելագույնս արդյունավետ կառավարել այդ պոռթկումները:

Պատրաստեց ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

168.am

Ամենաընթերցված