Ամերիկահայ գրող Վիլյամ Արմենակի Սարոյանը (անգլ.՝ William Saroyan, օգոստոսի 31, 1908, Ֆրեզնո – մայիսի 18, 1981, Ֆրեզնո) ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
1. Արժանավոր մարդիկ լավն են արդեն նրանով, որ հասնում են իմաստության ձախողումների միջոցով: Ինչպես հայտնի է, մենք այդքան էլ չենք խելոքանում հաջողություններից:
2. Եթե ես դատապարտում եմ մարդկությանը չափազանց շատ, ապա դա նրանից է, որ ես շատ լավ գիտեմ ինձ:
3. Այդպես էլ անցնում են օրերն օրերի ետևից, շաբաթները՝ շաբաթների: Անցնում են ամիսները, անցնում են տարիները: Եվ ահա, վերջապես մենք հասկանում ենք ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունը նրանում է, որ այս ամբողջ տարիները մեռած են: Բոլոր օրերը մեռած են: Եվ մենք ինքներս մեռած ենք: Այլևս պետք չէ ոչնչի սպասել: Ամեն ինչ մեռած է: Ամեն ինչ, բացի ժամացույցի սլաքներից: Սա կյանք չէ, միայն սլաքներ և բթացում: Գեղեցիկ, պայծառ, խելացի բթացում:
4. Յուրաքանչյուրը դատապարտված է մահվան, բայց ես միշտ մտածել եմ, որ ինձ համար բացառություն կանեն: Եվ ի՞նչ:
5. Ամենասովորական, ամենահոգնած, ամենաանմիտ, ամենաչարացած, ամենակոպիտ, կամ նույնիսկ ամենաանազնիվ մարդկանց մեջ ես փնտրել եմ բարի, հազվադեպ, զվարճալի գծեր և գտել եմ:
6. Ամենամեծ երջանկությունը, որը միայն հասանելի է մարդուն՝ դա իմանալն է, որ ոչ մի երջանկություն էլ իրեն առանձնապես պետք չէ:
7. Ապրել լիարժեք կյանքով՝ աղքատությանը հակառակ, նշանակում է՝ հաղթել աղքատությանը:
8. Մարդիկ, իրենք չիմանալով, թե ով են, աշխատում են խանգարել մարդուն դառնալ այն, ինչ նա պետք է լինի:
9. Վատ մի խոսիր վատ բանի մասին:
10. Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին հայերեն եմ նայում:
11. Գիտես, երբեմն սխալ է լինում սխալ թույլ չտալը:
12. Լաց են լինում միայն լավ մարդիկ:
13. Ինչքան քաջություն է պետք մարդուն, որպեսզի նա վախկոտ լինի:
14. Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ շրջապատում է մեզ: Իսկ ատելությունը մահանում է ամեն րոպե:
15. Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս լաց չի լինում, երբ մեծանում է: Բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ էլ նա սկսում է լաց լինել՝ իմանալով, թե ինչ է կատարվում աշխարհում:
16. Չար մարդիկ չեն հասկանում, որ իրենք չար են: Այդ դեպքում ինչո՞ւմ է նրանց մեղքը:
17. Մահն այնպիսի բան է, որը դժվար է հասկանալ: Հատկապես երեխային: Բայց յուրաքանչյուր կյանք մի օր հասնում է վերջին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am