Քաղցկեղի 10 նշաններ, որոնք չի կարելի արհամարհել
Դիտումներ՝ *
13:41 2022-01-08

Գոյություն ունեն քաղցկեղի հարյուրավոր տեսակներ: Դրանցից որոշները յուրահատուկ ձևով են ի հայտ գալիս, բայց կան հիվանդության մի քանի քիչ թե շատ ընդհանուր նշաններ: Փորձագետները նշել են քաղցկեղի 10 ազդանշաններ, որոնք չի կարելի արհամարհել: Ահա ախտանշաններ, որոնց ի հայտ գալու դեպքում պետք է շտապ դիմել բժշկի:

1. Քաշի անհասկանալի կորուստ

Հինգ կիլոգրամից ավելի առանց պատճառ նիհարելը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, կերակրափողի կամ թոքերի քաղցկեղի զարգացման մասին:

2. Արտասովոր ուռուցքներ

Մարմնի վրա առաջացած յուրաքանչյուր ուռուցքի պետք է շատ լուրջ վերաբերվել: Ուռուցքը պարանոցի, ձեռքերի, որովայնի կամ կրծքի շրջանում պետք է անհանգստություն առաջացնի: Հատկապես կանայք պետք է շատ ուշադիր լինեն և պարբերաբար հետազոտեն կուրծքը:

3. Հազ

Անընդհատ հազը երեք-չորս շաբաթների ընթացքում նույնպես կարող է լինել քաղցկեղի նշան: Եթե հևոց է առաջանում և լորձը դառնում է արյունոտ, ապա դա կարող է վկայել թոքերի քաղցկեղի զարգացման մասին:

4. Խալերի ձևի փոփոխություն

Մենք գիտենք, որ խալը կարող է մաշկի քաղցկեղի նշան լինել, բայց գրեթե ոչ ոք չի հետևում խալի փոփոխություններին: Եթե խալը փոխում է ձևը, դառնում է պինդ, արյունոտվում է, կամ հեղուկ է հավաքվում, պետք է անհապաղ դիմել բժշկի:

5. Արյուն՝ կղանքի մեջ

Արյունը կղանքի մեջ աղիների քաղցկեղի առաջին նշաններից մեկն է:

6. Պրոբլեմներ՝ կապված միզարձակման հետ

Հոսք և գիշերային հաճախակի միզարձակում, ինչպես նաև ցավեր՝ միզարձակման ժամանակ. սրանք ախտանշաններ են այն բանի, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ:

7. Անհասկանալի ցավ

Եթե անհասկանալի ծագման ցավը չի անցնում չորս շաբաթների ընթացքում, պետք է լրջորեն անհանգստանալ առողջության մասին: Մեծամասամբ ցավի զգացողությունը առաջանում է ուռուցքի կողմից ոսկորների, նյարդերի և օրգանների վրա ճնշման պատճառով:

8. Այրոց

Այրոցի տհաճ զգացողությունները, որոնք երկար ժամանակ չեն անցնում, պատճառ են բժշկին դիմելու համար: Դրանք կարող են լինել ստամոքսի և կոկորդի քաղցկեղի զարգացման նշաններ:

9. Պրոբլեմներ՝ կապված կլման հետ

Եթե կուլ տալը դառնում է դժվար և ցավոտ, պետք է շատ շտապ դիմել բժշկի: Դա կերակրափողի քաղցկեղի գլխավոր նշանն է:

10. Գիշերային չափից դուրս քրտնարտադրություն

Չափից դուրս քրտնարտադրությունը կարող է վկայել տարբեր տեսակի քաղցկեղների մասին (հաճախ լիմֆոմայով հիվանդանալու դեպքում):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am